«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Դավիթ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար դառնալուց հետո ակտիվորեն ձեռնամուխ է եղել շենքի վերանորոգման աշխատանքներին: Ընդ որում, դա անում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Ուշագրավը, սակայն, ՀՀ ֆինանսների նախարարի աշխատասենյակում արված վերանորոգումներն են: Թերթի տեղեկություններով՝ ապամոնտաժվել է նախարարի աշխատասենյակի հին զուգարանակոնքը, և տեղադրվել է նորը:
Ձեռքի հետ էլ նորացվել են երեսպատման սալիկները, որոնց կարերը մշակվել են: Ինչպես պարզվում է «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում վերանորոգման համար ծախսվել է մոտ 15 մլն դրամ՝ շուրջ 37 հազար ԱՄՆ դոլար:
No comments:
Post a Comment