Երեկ առավոտյան մոտ 2 հազար աշակերտներ ու ուսանողներ դուրս են եկել Փարիզի փողոցներ` բողոքելով հայ պատանի Խաչիկ Խաչատրյանի և կոսովցի Լեոնարդա Դինրանիի արտաքսման դեմ: Երեկ Փարիզում փակվել են 15-20 դպրոցներ ու վարժարաններ: Ֆրանսիացի դպրոցականները փողոց են դուրս եկել՝ պահանջելով վերադարձնել հայազգի և սերբ համադասարանցի-ներգաղթյալներին: Այս մասին տեղեկացրել է Nouvelles d'Armenie պարբերականը:
Ակցիայի առիթ է հանդիսացել երկրի արևելքում տեղի ունեցած դեպքը, երբ կոսովցի 15-ամյա Լեոնարդա Դինրանիին ձերբակալել են դպրոցական էքսկուրսիայի ժամանակ՝ աշակերտների և ուսուցիչների աչքի առջև: Նրա ծնողները Ֆրանսիայում ապրելու 5 տարիների ընթացքում երկրում բնակվելու իրավունք չէին ստացել, հետևաբար ամբողջ ընտանիքը պետք է արտաքսվեր Ֆրանսիայից:
Անցած շաբաթ Ֆրանսիայի իշխանությունները Հայաստան են արտաքսել 19-ամյա ուսանող Խաչիկ Խաչատրյանին: Նա ձերբակալվել էր խանութում գողություն կատարելու պատրվակով, իսկ հետաքննության ժամանակ պարզվել էր, որ նա անօրինականորեն է երկիր մուտք գործել: Խաչիկ Խաչատրյանի ընտանիքը ապրում և աշխատում է Ֆրանսիայում: Այժմ Խաչիկը Հայաստանում է:
Երիտասարդները «Ազատություն Խաչիկին» և այլ պաստառներով բողոքի մեծ երթով գնացել են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարություն` պահանջելով վերադարձնել ուսանողներին: Բացի դա, հզոր ակցիայի մասնակիցները պահանջել են Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հրաժարականը:
Բանը հասել է նրան, որ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել պատանիների ու երիտասարդսների դեմ: Փոխարենը երիտասարդները կոչ են արել այսօր ցույցեր անել Ֆրանսիայի ողջ տարածքում:
Երեկ հայ երիտասարդի հարցով դիմեցինք ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանին: Վերջինս տեղյակ չէր Փարիզի ցույցերի մասին: «Անծանոթ է այդ երևույթը, պետք է նախ երևույթին ծանոթանալ, նոր կարծիք հայտնել: Ամեն դեպքում, դա ինքնիշխան պետության հարց է: Յուրաքանչյուր պետություն իր տարածքում բնակվելու և գտնվելու կարգեր է սահմանում, որ դեպքում կարող է բնակվել, որ դեպքում կարող է գտնվել, և եթե պահանջները խախտվում են, որպես կանոն, օտարերկրացիները գտնվելու կամ բնակվելու իրավունք չեն ունենում: Ես չգիտեմ ինչ է եղել, ենթադրում եմ, որ ինչ-որ մի նման հանգամանք եղած կլինի, որ էդտեղի պատկան մարմինները նման որոշում են կայացրել»,- ասաց Եգանյանը` հավելելով, որ իրենք չեն կարող միջամտել: Փոխարենը նա խորհուրդ տվեց դիմել դատարան: «Եթե սխալ են արտաքսել, անպայման պետք է դիմել դատական պաշտպանության, որովհետև նման հարցերը միայն չինովնիկի որոշմամբ չի վերջնական որոշում դառնում, կարող են դատական կարգով վիճարկել»,- ասաց Եգանյանը:
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերին, իսկ ռեադմիսիան ենթադրում է անօրինական ներգաղթյալների վտարում: Մինչ այժմ այն հայերին, որոնք Ֆրանսիայում կեցության իրավունք չէին ստանում, հայրենիք չէին վերադարձնում ռեադմիսիայի մասին համաձայնագրի բացակայության պատճառով:

No comments:
Post a Comment