Օրերս աշխատանքային այցով Մոսկվայում է եղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ: Հանդիպումների օրակարգում էին Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ՀՀ-ՄՄ համագործակցության փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը:
Օրեր առաջ տեղի էր ունեցել Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների հեռախոսազրույցը, որի ժամանակ Դմիտրի Մեդվեդևն ու Տիգրան Սարգսյանը քննարկել էին Մաքսային միության անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման հարցերը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը առևտրատնտեսական և էներգետիկայի ոլորտներում: Սակայն հետաքրքրականն այն է, որ Տիգրան Սարգսյանը Մոսկվայում չի հանդիպել իր պաշտոնակցի հետ և ՀՀ-ՄՄ հարաբերությունները քննարկել է ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների հետ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Սմբատ Կարախանյանն ասաց, որ այսպիսով Վիլնյուսին ընդառաջ ՌԴ-ն իր անվստահությունն է ցուցադրում ՀՀ իշխանություններին, որոնք, եթե ոչ Ասոցացման համաձայնագիրն, ապա մեկ այլ համաձայնագիր են պատրաստվում ստորագրել ԵՄ-ի հետ, և ԵՄ կոմիսարների սեղանին դրված է այդ փաստաթուղթը: Ըստ Կարախանյանի՝ այն ներառում է Հայաստանի հետ համագործակցություն արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում: Սա, նրա համոզմամբ, շատ հարցեր է էլի առաջացնելու ՌԴ-ի մոտ, և ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև լարվածությունը շարունակվելու է:
«ԵՄ-ն «ռեալ պոլիտիկ» է վարում և իր ազդեցությունը փորձում ընդլայնել Հայաստանում նաև անվտանգության բաղադրիչով՝ հասկանալով, որ դրա պակասը կար իր գործունեության մեջ: Բայց ՀՀ իշխանությունները չեն հասկանում, որ այդպիսով ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է ՌԴ-ի դեմ»,- ասաց նա: Վերջինիս կարծիքով՝ Տիգրան Սարգսյանին ընդունում են ցածր մակարդակով, քանի որ նա ձախողել է որպես վարչապետ, նաև ոչ հեռատես է գտնվել ՄՄ-ի վերաբերյալ իր հայտարարություններում
«Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, որ չենք կարողանա մտնել ՄՄ, չէր ասում՝ եկեք քննարկենք ինչ անել, ծրագրեր առաջ քաշենք, այլ առաջարկություններով հանդես գանք: Քաղաքական պատեհապաշտ ընդօրինակումներն ընդունելի չեն, մկան խաղերը կարճ տևեցին, ու այդ ամենը բերում է նրան, որ նեգատիվ վերաբերմունք գոյություն ունի: Ռուսաստանը շատ բան կարող է անել, բայց չի անում, դա զուտ արևմտյան կենտրոնների «պրելագատիվան» է: Սիրիայի հարցում ռուսական դիվանագիտությունը հաղթանակ տարավ, և նույն հաղթանակը լինելու է նաև Հայաստանի դեպքում»,- համոզմունք հայտնեց Սմբատ Կարախանյանը՝ հավելելով, որ ՌԴ-ն Հայաստանից անկեղծություն է պահանջում:

No comments:
Post a Comment