Popular Posts

Monday, October 21, 2013

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) գագաթնաժողովում Հայաստանը կստորագրի Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ փաստաթուղթ, հայտնում է РИА Новости-ն։

«Մաքսային միությանը նա չի կարող անդամակցել ոչ վաղը, ոչ վաղը չէ մյուս օրը, ոչ այս տարի և նույնիսկ, հավանաբար, ոչ հաջորդ տարի»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Մինսկում կայանալիք գագաթնաժողովում այս թեման կարող է բարձրացվել, և ես չեմ բացառում, որ ինչ-որ փաստաթուղթ մենք կստորագրենք»,- հայտնել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը միայն այն ժամանակ, երբ կատարի բոլոր ընթացակարգերը և ընդունի նորմատիվ փաստաթղթեր։ «Հայաստանը պետք է անցնի միանալու ուղին՝ որոշակի ժամանակահատված»,- հավելել է Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով՝ այժմ խոսքը միայն Հայաստանի ինչ-որ կիսաքայլի մասին է, որն ունի մեկ նպատակ՝ լինել իրենց հետ։

No comments:

Post a Comment