Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ Մինսկում առաջարկել է վերացնել Եվրասիական միությունը, իսկ Մաքսային միությունն ընդլայնել՝ ներառելով Սիրիային և Թուրքիային։ Սենսացիոն ինտեգրացիոն մանրամասները Մինսկից ներկայացնում է Коммерсантъ-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։
Անկախության նոր պալատը Մինսկում (Բելառուսի նախագահական նստավայրը) նման է Աստանայում, նաև Աշգաբադում նույնանման պալատներին՝ չափերով, ձևերով, հատկապես հավակնություններով։
Ահա այս պալատում Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները մինչ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի աշխատանքների սկիզբը զրուցեցին մոտ երկու ժամ։ Պատվիրակության անդամները պատրաստակամությամբ սպասեցին նրանց։
Դահլիճում հայտնվեց Ալեքսանդր Լուկաշենկոն, ով հանկարծ խոստովանեց, որ Վլադիմիր Պուտինի և Նուրսուլթան Նազարբաևի հետ «անսպասելիորեն քննարկել է ողջ օրակարգը»։
-Ես չեմ ակնարկում, որ այլևս այն պետք չէ քննարկել,-հավելեց նա։
Հանկարծ պարզվեց, որ կյանքը Մաքսային միությունում այնքան էլ հրաշալի չէ դրա մասնակիցների համար։
-Բացառությունների և սահմանափակումների թիվը համատեղ առևտրում ոչ միայն չի կրճատվել, այլ անգամ ավելացել է։ Կան նաև շատ այլ խնդիրներ։ Սա միջպետական կառույց չէ, այլ համատեղ կառավարման մարմին, որում որոշում պետք է կայացվի ամեն օր,-ասաց նա։
-Բացառությունների և սահմանափակումների թիվը համատեղ առևտրում ոչ միայն չի կրճատվել, այլ անգամ ավելացել է։ Կան նաև շատ այլ խնդիրներ։ Սա միջպետական կառույց չէ, այլ համատեղ կառավարման մարմին, որում որոշում պետք է կայացվի ամեն օր,-ասաց նա։
Այդ տարբերությունը նախագահը հատուկ ընդգծում է՝ ակնհայտորեն զգուշանալով, որ ինչ-որ պահի այն կարող է ջնջվել և վաղը ոչ ոք չի հիշի, որ Բելառուսը Եվրասիական տնտեսական միությունում հանդիսանում է անկախ պետություն և ունի նախագահ։
-Լավ է, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը, սակայն մյուս կողմից մեզ համար ոչ օտար Ուկրաինան ձգտում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին։ Պետք է մտածել միջոց, որ Ուկրաինան չփակի Մաքսային միությանը մասնակցելու ճանապարհը,-ասաց նա։
Ի դեպ, Ալեքսանդր Լուկաշենկոն «Մեծ եռյակից» առաջինն էր, ով չբացառեց, որ Ուկրաինան կարող է միաժամանակ անդամակցել ոչ միայն ԵՄ-ին, այլև ՄՄ-ին։
Կամ էլ չմտածեց, թե ինչ է ասում։
Նուրսուլթան Նազարբաևը, սովորության համաձայն, ձևակերպեց փիլիսոփայաբար.
-Ցանկացած պետություն ինտեգրման է գնում, քանի որ միայնակ չի կարող լուծել խնդիրները։
Ի դեպ, նա նույնպես հայտարարեց, որ ապրանքների ազատ տեղափոխումը խստացրել է մրցակցությունը Ղազախստանի տարածքում, և չի կարելի ասել, որ Ղազախստանը դրանից ինչ-որ բան է շահել։
Քանի որ Վլադիմիր Պուտինն այդ առնչությամբ լռեց, կարելի է ենթադրել, որ Մաքսային միությունից միայն Ռուսաստանը ոչինչ չի կորցրել, որի համար առևտրի նոր շուկաներ են բացվել։
-Մեզ առաջարկում են առաջ, շատ առաջ գնալ։ Բայց... եկեք դեռևս անենք այն, ինչ պայմանավորվել ենք։ Թե չէ ռուս գործընկերները, որոնք դա առաջարկում են, մասնակցում են իրենց կառավարությունների նիստերին, ստանում են առաջադրանքներ, չնայած Եվրասիական հանձնաժողովի անդամները չպետք է վերահսկվեն իրենց երկրների կառավարությունների կողմից։ Մեզ առաջարկում են անհապաղ ստորագրել։ Եկե՛ք անենք փուլ առ փուլ։ Սակագները որոշված չեն, էներգետիկայի հարցը որոշված չէ։ Ո՞վ է մեզ շտապեցնում։ Կամ այժմ մեզ առաջարկում են, օրինակ, ստորագրել ֆինանսական հարցերով հանձնաժողովի լիազորությունների ընդլայնման համար։ Իսկ մենք անգամ չգիտենք ինչի մասին է խոսքը,-ասաց Նազարբաևը։
Մի խոսքով՝ նա ցուցադրեց Ղազախստանի դժգոհությունը շտապողական ինտեգրմանը։
Դրանից հետո Նուրսուլթան Նազարբաևն ուշադրություն դարձրեց ԵվրԱզԷՍ-ին, որը մինչ այժմ գոյություն ունի, սակայն դրա գոյությունն արդեն աբսուրդային է։ Դրանից դուրս եկած Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն արդեն ստեղծել են Մաքսային միությունը, իսկ Ղրղզստանն ու Տաջիկստանը մեկուսացված են զգում։ Նրանց հերթական անգամ դեպի մեկուսացում հրեց Նազարբաևը.
-Այդ կառույցը պետք է փակել անհապաղ։ Ճիշտ է, 134 միջազգային պայմանագիր է ստորագրվել, սակայն հնարավոր է դրանք նորից ընդունել։
-Լսել եմ, որ շատերն ասում են Սիրիան ցանկանում է Մաքսային միություն մտնել։ Երբ ես լսեցի դա, իհարկե ցնցվեցի։ Սակայն հետո մտածեցի և եկա մխիթարական եզրակացության։ Դա միայն առաջին հայացքից է անհավանական։ Ճիշտ է, պետք կլինի կռվել ապստամբների հետ, իսկ հետո մասնակցել Սիրիայի ավերված տնտեսության վերականգնմանը, սակայն այդ բոլոր մանրուքները վերանում են՝ Մաքսային միության բանակցային սեղանին օրինական ընտրված նախագահ Բաշար ալ-Ասադին տեսնելու հնարավորության առջև,-ասաց նա։
Սակայն դա վերջը չէր։
-Թուրքիայի վարչապետ Էրդողանը դիմել է ինձ. հնարավոր չէ՞ Թուրքիային էլ ներառել Մաքսային միություն,- հայտարարել է Նազարբաևը,- Թուրքիան մեծ երկիր է, մենք նրա հետ ընդհանուր սահման ունենք։ Եվ քննադատություններն էլ կվերանային, թե չէ Արևմուտքում ուր էլ լինես հարցնում են՝ ի՞նչ է, դուք Խորհրդային Միությո՞ւնն եք վերականգնում։ Կարելի է Թուրքիային էլ ներգրավել և վերջ, բոլոր քննադատությունները կվերանան։
Ճիշտ է, կհայտնվեն նորերը։ Թուրքիայի անդամակցումը Մաքսային միությանը հասկանալի է, կարևոր է որոշել Հայաստանի հարցը։
Վլադիմիր Պուտինն ասաց, որ չի կարելի քանդել նորմատիվ իրավական հիմքը, որի վրա կանգնած է ԵվրԱզԷս-ը։
-Հակառակ դեպքում մենք կվնասենք Մաքսային միության իրավական համակարգը։ Հնարավոր է՝ պայմանագրերի մի մասը կվերաստորագրվեն, սակայն չի կարելի ամեն ինչ վերցնել և փակել։
-Հակառակ դեպքում մենք կվնասենք Մաքսային միության իրավական համակարգը։ Հնարավոր է՝ պայմանագրերի մի մասը կվերաստորագրվեն, սակայն չի կարելի ամեն ինչ վերցնել և փակել։
Սակայն դատելով Նուրսուլթան Նազարբաևի խանդավառված աչքերից՝ հնարավոր է։
-Ձեր խոսափողը չի աշխատում,-հանկարծ Պուտինին բղավեց Նազարբաևը՝ այնքան հնչեղ, կարծես իր խոսափողն էլ չէր աշխատում։
-Մեզ մոտ ամեն ինչ աշխատում է,-նեղացած ասաց Լուկաշենկոն։
-Ես բարձր կխոսեմ,-ասաց Վլադիմիր Պուտինն աշխատող խոսափողով։
-Չի աշխատում,-պնդեց Նազարբաևը։
-Այստեղ վերահսկվում է, պատի հետևից, և աշխատում է,-պնդեց Ալեքսանդր Լուկաշենկոն։
-Տեսնում եք, պատի հետևից ամեն ինչ վերահսկվում է,-բազմանշանակ հավելեց Պուտինը։
Այժմ հասկանալի է, թե ինչպես նրանք երկու ժամ բանակցում են, սակայն պայմանավորվել չեն կարողանում։
Վլադիմիր Պուտինը հերթական անգամ վերցնելով խոսափողը ցուցադրեց իր աշխարհաքաղաքական հավակնությունները։ Նա հայտարարեց, թե նախօրեին զրուցել է Հնդկաստանի վարչապետի հետ, և վերջինս ասել է, որ Հնդկաստանը շատ կցանկանար Մաքսային միության հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել, իսկ հեռանկարում՝ անդամակցել դրան։
Այդպես երեկ նիստի ընթացքում անսպասելիորեն ուրվագծվեց թուրք-սիրիա-հնդկա-խորհրդային միությունը։
No comments:
Post a Comment