Exit-Poll-երի արդյունքների հրապարակումից հետո Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին քաղաքացիներին շնորհավորել է նախագահի պաշտոնում Գեորգի Մարգվելաշվիլիի ընտրվելու կապակցությամբ` հավելելով, որ նա վստահ էր իրենց հաղթանակի վրա, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին:
Իվանիշվիլին նաև նշել է, որ դա նրա վերլուծության վերջնական արդյունքն էր՝ հավելելով, որ այն դեպքում, եթե նրանք ստանային 60%-ից քիչ ձայն, ապա դա նրա մոտ կասկածներ կառաջացներ, որ վրաց ժողովուրդն անշնորհակալ է:
«Մենք աստիճանաբար գնում ենք զարգացման ուղով, և յուրաքանչյուր տարին մեզ առաջխաղացում է բերում, և յուրաքանչյուր տարի մենք առաջ կշարժվենք զարգացման ուղով, իսկ 20 տարի անց մենք եվրոպական երկիր կդառնանք»,-ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Վրաստանում այսօր տեղի ունեցած նախագահական ընտրություններում ըստ exit poll-ի տվյալների՝ իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի օգտին է քվեարկել ընտրազանգվածի 66.7%-ը: Երկրորդ տեղում նախկին իշխող կուսակցությունից Սաակաշվիլիի թիմակից Դավիդ Բաքրաձեն է՝ 17.1% ձայներով: Եռյակը եզրափակում է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ 7.5% արդյունքով:
No comments:
Post a Comment