80 մլն դրամ` փաստաբաններին արտոնություն տալու համար. Փոխնախարարը խոսել է վիճահարույց օրինագծերի մասին
Հարյուրավոր փաստաբանների շրջանում մեծ մտահոգություններ առաջացրած Փաստաբանության և Պետական տուրքի մասին օրենքներում կատարված փոփոխությունները տրամաբանական շարունակությունն են դատաիրավական բարեփոխումների շրջանակներում փաստաբանության ոլորտում կատարված բազմաթիվ փոփոխությունների: Այս կարծիքին է Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը:
Փոխնախարարը վիճահարույց օրինագծերի շուրջ իր տեսակետը հայտնեց լրագրողների համար հանգստյան օրերին Աղվերանում արդարադատության նախարարության հետ միասին Իրավունքի հայկական կենտրոն ՀԿ-ի կազմակերպած սեմինարի ժամանակ:
Օրբելյանի մատնանշած փոփոխությունը, օրինակ, փաստաբաններին արտոնություն տալն է, երբ Փաստաբանության մասին օրենքով դատարանում կողմերին, բացի ինքնապաշտպանության դեպքերից, կարող են ներկայացնել միայն փաստաբանները: Բացի այդ, փաստաբան դառնալու ճանապարհն է դժվարացել. Վեց ամիս պետք է սովորել փաստաբանական դպրոցում և նույնքան ժամանակ էլ պետք է պրակտիկա անցնեն ապագա փաստաբանները: «Նորմալ պետություններում ցանկանում են, ձգտում են, փորձում են շատ երկար, չի ստացվում, էլի են փորձում, հետո են դառնում փաստաբան: Ոչ թե մտածել, որ չդարձա դատավոր, չդարձա քննիչ կամ դատախազ, նոտար էլ չեն նշանակում, լավ գնամ ձեռքի հետ փաստաբան աշխատեմ: Դա նորմալ չի, և փաստաբանը պետք է լինի ոչ պակաս պրեստիժ, քան մյուս իրավաբանական մասնագիտությունները», -նկատեց Արամ Օրբելյանը ու բացատրեց, որ այս փոփոխություններին էլ հենց հաջորդել է Փաստաբանության և Պետական տուրքի մասին օրենքներում կատարված փոփոխությունները. «Մենք ի տարբերություն մնացած բոլոր դեպքերի ոչ թե ասացինք գինը ավելացնենք, հետո որակը ապահովենք, ոչ թե ասացինք գինը ավելացնենք հետո Ձեզ արտոնություններ տանք: Եվ հիմա, արդեն մեկ տարի հետո ասում ենք` փաստաբանները պետք է մասնակցեն Հանրային պաշտպանի գրասենյակի կառավարմանը, ֆինանսավորմանը: Փաստաբանական կորպուսի մոտեցումը` մեզ միայն ֆինանսավորեք, մենք կկազմակերպենք, ընդունելի չէ»:
Հիշեցնենք` Փաստաբանության և Պետական տուրքի մասին օրենքներում կառավարության նախաձեռնած փոփոխություններով, նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: Բացի այդ, նախագծերով նախատեսվում է, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Այժմ նշյալ օրենքներում կատարվելիք փոփոխություններով, յուրաքանչյուր փաստաբանի տարեկան 60 հազար դրամը ուղղվելու է Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսական ապահովմանը. ստացվում է 80 մլն դրամ կտրամադրի Փաստաբանների պալատը, իսկ մնացած 270-ը` պետական բյուջեն: Այդ ֆինանասավորման արդյունքում Հանրային պաշտպանների թիվը հանարավոր կլինի ավելացնել, ինչը նախատեսված է Հայաստանի նախագահի հրամանագրով: Փոխնախարարը չի թաքցնում` պետությունը փաստաբաններին տալիս է արտոնություն և դրա դիմաց առաջարկում է ՀՊ գրասենյակի ֆինանսավորմանն ուղղել տարեկան 80 մլն դրամ (60 հազարը բազմապատկվում է Պալատի անդամների թվով):
Օրբելյանի ներկայացմամբ, Փաստաբանների պալատի ներկայիս ու նախկին նախագահների, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի հետ երեք անգամ հանդիպումներ է ունեցել, որոնց ժամանակ առաջարկել է քննարկել այլընտրանքային մոդելներ` արդյունավետությունը բարձրացնելու համար: Սակայն փաստաբանական կորպուսից արձագանքը, ըստ Օրբելյանի, եղել է նույնը` ֆինանսավորումն ապահովեք, մնացածը կկատարվի: «Ես պատասխանել եմ` ֆինանսավորումն ապահովելու դեպքում, ես փաստաբանների օգնության կարիքը չէի ունենա», -պատմեց Օրբելյանը:
Փաստաբանների համար մյուս վիճահարույց խնդիրը արդարադատության նախարարության կողմից փաստաբանների գրանցամատյանը (ռեեստր) վարելն է: «Դա խնդիր չէ, կարող ենք ռեեստրը տալ, որ Պալատը վարի: Ես վստահեցնում եմ, որ այսօր Փաստաբանների պալատի կայքը տեխնիկապես շատ թերի վիճակում է և չի կարող է ռեեստր վարել: 2 լուծում կա` իրավական որևէ ակտով սահմանվեն չափանիշները, որովհետև դա հավելյալ ծախս է, դա հնարավորություն կտա էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն իրականացնել և հետագայում ունենալ էլեկտրոնային փաստաբան», -ասաց Օրբելյանը` նկատելով, որ արդարադատության նախարարությունը կարող է ռեեստրը պատրաստել ու տրամադրել Պալատին, որպեսզի Պալատը հավելյալ ֆինանսական բեռ չկրի դրա պատրաստման համար:
Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ, որ կառավարությունը միջամտի Փաստաբանների պալատի գործունեությանը ու պարտադրի մասնակիորեն ֆինանսավորել Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը: «Այն անձը, որը կասի, թե Հայաստանի Հանրապետությունը միայն կառավարությունն է, նա թշնամի է, որովհետև ՀՀ-ն Հայաստանի բոլոր քաղաքացիներն են: Փաստաբանների պալատը մասնավոր կազմակերպություն չէ, դա բացառվում է: Պալատը հանրային ֆունկցիա իրականացնող է: Մի մարմին է, որն իրականացնում է պետական ֆունկցիա` մենք նրան թույլ ենք տվել լիցենզավորել», մեր հարցին արձագանքեց փոխնախարար Օրբելյանը:
Դիտարկմանը, թե այժմ էլ կան փաստաբաններ, որոնք իրենց ամսական պահանջվող անդամավճարը չեն կարողանում վճարել, Օրբելյանը թերահավատորեն վերաբերվեց. «Այդ դեպքում փաստաբանի լիցենզիան պետք է կասեցվի, գործերը դադարեցվեն, դրանից հետո ինքը ուզի-չուզի, պետք է բերի վճարի: Պալատը կարող է նոր մեխանիզմներ մշակի. Տեսնում է, եթե տվյալ համայնքում վիճակը ծանր է, կարող է ինդիվիդուալ մոտեցում ցուցաբերել և ազատել նարն այդ վճարներից: Օրինակ, Նոտարական պալատը իր երեք-չորս նոտարների ամսեկան անդամավճարը վճարում է»: Օրենքներում փոփոխությունները, արդարադատության երիտասարդ փոխնախարարի պնդմամբ ժամանակավրեպ չեն, քանի որ ամեն ինչ արվել է, որպեսզի Փաստաբանների պալատը կայանա:

No comments:
Post a Comment