Popular Posts

Thursday, October 24, 2013

Լուկաշենկոն հարյուրավոր միլիոնների զենք է վաճառում Ադրբեջանին և զարգացնում հայ-բելառուսական «բարեկամությունը», որը հիմնականում վեր է հառնում Բելառուսում հայ օլիգարխի կատարած ու կատարվող խոշոր ներդրումների և այդ երկրի հնամաշ տեխնոլոգիաներով ու տեսականիով արտադրվող տրակտորների Հայաստան ներկրելու հիման վրա:
 Եվ ահա «բատկան» պարգևատրում է Գ. Ծառուկյանին «բարեկամության շքանշանով»:  Նորմալ մտածող մարդը տեղնուտեղը կհրաժարվեր այդ շքանշանից` ի նշան բողոքի`իր պատերազմական դրության մեջ գտնվող երկրի թշնամուն զինելու համար: Այնինչ Գ. Ծառուկյանի մտքի ծայրով իսկ չի անցել այդ բանը և հեռուստաէկրանին նա ներկայանում է ինքնագոհ, հպարտ, կերած-խմած ու փորը ողողած իր ամբողջ տեսքով` կարծես հենց երեկ մի ամբողջ գնացքակազմ էր պոկել տեղից:
 Եթե հանկարծ մեկի մտքով անցնի Բելառուսի կողմից մշտապես Ադրբեջանին զինելու փաստի մասին խոսել, ապա օլիգարխի խոսնակը տեղնուտեղը «կճշտի» նրան, որ դա «բիզնես» է: Բան չունենք ասելու, բայց երբ այդ բիզնեսի «ապրանքները» սկսեն թափվել հայ ժողովրդի գլխին, թող ինքը չարդարանա, թե կապ չունի այդ «բիզնեսի» հետ»:

No comments:

Post a Comment