«Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը սպառնում է քաղաքական նոր երանգներ ստանալ: Հիշեցնենք, որ նախօրեին օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորելիս ընդհարվել են «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցության նախագահներ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը: Ա. Բաղդասարյանն Անվտանգության խորհրդի քարտուղար է, իսկ Գ. Ծառուկյանն այդ կառույցի անդամ է, և այդ կարգավիճակից ելնելով երկուսն էլ պարտավոր են Ս. Սարգսյանի արտասահմանյան բոլոր այցերի ժամանակ նրան ճանապարհել և դիմավորել:
Նախօրեին՝ մինչև Ս. Սարգսյանի ժամանելը, այս երկուսը օդանավակայանում հասցրել են ընդհարվել` ընդհուպ մինչև միմյանց սեռական բնույթի հայհոյանքներ տալը: Ընդհարման պատճառը եղել է այն, որ ՕԵԿ ղեկավարն օրերս դարձել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, որը չի համաձայնեցվել ԲՀԿ ղեկավարի հետ, ով, ինչպես հայտնի է, նաև ՀՀ Օլիմպիական կոմիտեի նախագահն է:
Տեղեկացնենք, որ ընդհարումն առաջինը սկսել է Գ. Ծառուկյանը, և հենց նա էլ առաջինը հայհոյանք է տվել: Ընդ որում, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` ԲՀԿ ղեկավարը հայհոյել է ոչ թե Ա. Բաղդասարյանին, այլ ինքն իրեն: Նա նախ սկսել է հայհոյել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, որ նա առանց իրեն տեղյակ պահելու Ա. Բաղդասարյանին դարձրել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ: Ա. Բաղդասարյանը միջամտել է Գ. Ծառուկյանի հայհոյանքին: Այնուհետև Գ. Ծառուկյանը հայտարարել է, թե` Ա. Բաղդասարյանը երեք օր հետո չի լինի այդ ֆեդերացիայի նախագահը, հակառակ դեպքում... ու ԲՀԿ ղեկավարը, ինչպես ընդունված է գողական և քրեական միջավայրում, սեռական բնույթի հայհոյանք է «դրել» իր կնոջ ու մոր վրա: Ա. Բաղդասարյանն էլ հավելել է, որ ինքն էլ իր հերթին է միանում այդ հայհոյանքին, քանի որ երեք օր հետո էլ շարունակելու է ղեկավարել այդ ֆեդերացիան: Ու հիմա ստացվում է, որ ԲՀԿ ղեկավարն ընտանյոք հանդերձ մնացել է իր դրած պայմանի ու դրանից բխող հայհոյանքի տակ:
Մեր տեղեկություններով` միջադեպի մասին տեղեկացել է նաև Ս. Սարգսյանը, ինչը այսօր հաստատել է նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Ընդ որում` Ս. Սարգսյանն Ա. Բաղդասարյանին ասել է, որ դու կմնաս Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, իսկ Գ. Ծառուկյանը դրանից հետո հերթական անգամ «կփչանա»: Հավելենք, որ Հայաստանում գոյություն ունեցող իրականության պայմաններում Ա. Բաղդասարյանն առանց Ս. Սարգսյանի գիտության կամ նրա համաձայնությունը ստանալու չէր կարող առաջադրվել և դառնալ ֆեդերացիայի նախագահ: Ստացվում է, որ Գ. Ծառուկյանն իր ըմբոստությամբ անհամաձայնություն է հայտնել նաև Ս. Սարգսյանին:
Այժմ լուրեր են շրջանառվում, թե Գ. Ծառուկյանը նախ՝ պահի ազդեցության տակ որոշել է Ս. Սարգսյանի առաջ պայման դնել, որ եթե Ա. Բաղդասարյանը շարունակի մնալ այդ ֆեդերացիայի նախագահ, ինքը հրաժարական կտա Օլիմպիական կոմիտեի պաշտոնից, ապա փոշմանել է այդ մտքից՝ հասկանալով, որ միգուցե նախագահը դրան չառարկի, ինքն էլ զրկվի սպորտի ոլորտում ունեցած իր ազդեցությունից: Հատկապես, որ նրա ազդեցությունը զգալիորեն թուլացել է այն բանից հետո, երբ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հանվեց նրա ազդեցության տիրույթից: Հիշեցնենք, որ ստեղծման օրվանից այդ նախարարությունը ղեկավարել են ԲՀԿ անդամները, իսկ գարնանը պաշտոնից հեռացվեց ԲՀԿ ական Հրաչյա Ռոստոմյանը, փոխարենը նախարար նշանակվեց Յուրի Վարդանյանը:
Եվ հիմա ԲՀԿ ղեկավարը ծանր երկընտրանքի առջև է կանգնել՝ համակերպվե՞լ նոր ստեղծված իրականության հետ, քանի որ Ա. Բաղդասարյանին չի կարողանում հեռացնել ֆեդերացիայի նախագահի պոստից: Բայց չէ՞ որ այս դեպքում նա իսկապես «կփչանա» քանի որ ԱԽ բոլոր անդամների մոտ պայման է դրել, որ բաղկացուցիչ մասն էլ իր ընտանիքի վրա դրված հայհոյանքն է: Մյուս կողմից էլ, եթե ինքը հեռանա Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնից, ապա այդպիսով ոչ միայն կկորցնի սպորտի ոլորտի վրա ունեցած ազդեցությունը, այլև կզրկվի դրանից բխող քաղաքական դիվիդենտներից: Այդպիսով նահանջ կգրանցի նաև քաղաքական դաշտում:
Կարծիք կա նաև, որ իր անհամաձայնությունն արտահայտելու համար ԲՀԿ ղեկավարը միգուցե դուրս գա նաև ԱԽ կազմից, հատկապես, որ նրա՝ այդ կառույցին անդամակցելը սահմանափակվում է ընդամենը Ս. Սարգսյանին դիմավորելով ու ճանապարհելով, իսկ ԱԽ նիստերին նա չի մասնակցում: Ամեն դեպքում, այդ միջադեպից հետո քաղաքական դաշտում սպասում կա, թե ինչ է անելու Գ. Ծառուկյանը, քանի որ Ա. Բաղդասարյանը շարունակելու է մնալ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ: Ընդամենը սահմանափակվելու է Օլիմպիական կոմիտեի միջոցով ՕԵԿ ղեկավարի վերաբերյալ հայտարարությո՞ւն անելով, թե՞ ավելի գործնական անհամաձայնություն է հայտնելու:

No comments:
Post a Comment