Popular Posts

Friday, October 25, 2013

Մինսկում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների հերթական գագաթնաժողովը։ Դրա հիմնական հարցերից մեկը Մաքսային միության ընդլայնումն ու Եվրասիական տնտեսական տարածքի ստեղծումն է՝ Եվրասիական տնտեսական միության հիման վրա։

Haqqin.az-ը գրում է, որ դրանից բացի երկրների ղեկավարներին դժվար բանակցություններ են սպասվում։ Մաքսային միության ընդլայնումը, որը ժողովրդի մեջ «Պուտինի միություն» անվանումն է ստացել, փորձագետների մեծամասնության կարծիքով՝ ԽՍՀՄ-ի վերստեղծումն է։

Այսօր ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հայաստանին և Ղրղզստանին ինտեգրման գործընթացում ներգրավելու վերաբերյալ։

Ավելի վաղ Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էին, որ նրանք դեմ չեն Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Հայաստանը տարածաշրջանային խնդիրներ ունի Ադրբեջանի հետ։

«Նշանակում է՝ Ադրբեջանի կողմից հարցեր կլինեն։ Ինչպես ես հասկացա, Իլհամ Ալիևը ղազախ գործընկերոջն արդեն այդ մասին հարց է տվել։ Մենք պետք է հաշվի նստենք Ադրբեջանի հետ»,-ասել է Լուկաշենկոն։

Մյուս կողմից՝ Ուկրաինան հրաժարվել է Մաքսային միություն մտնելուց՝ համաձայնվելով մասնակցել միայն դիտորդ անդամի կարգավիճակով։
 
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ուկրաինան չի կարող դառնալ Մաքսային միության անդամ, քանի որ պատրաստվում է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել։

No comments:

Post a Comment