ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է երկու քարի արանքում, թեև Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հայտնի սկանդալից հետո հայտարարեց, որ նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու է, այնուամենայնիվ, չի կարող անաղմուկ կերպով իրագործել այդ մտադրությունը։ Եվ հիմա ՀՀԿ-ականները փորձում են իրավաբանորեն անխոցելի մեխանիզմներ մշակել։ Ինչպես պնդում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, Աբրահամյանը նույնիսկ այդ գործը հանձնարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, քանի որ լինելով պատվիրակության ղեկավար՝ նա իր մեղքի բաժինն ունի Փոստանջյանի հարցը հնչելու գործում։ Այս օրերին Դ. Հարությունյանը պատվիրակության կազմը վերաձևելու մոդելներ է փորձում մշակել։ «Ժողովուրդ»–ի հարցին ի պատասխան՝ նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ լուրերը. «Եթե անգամ մշակելու լինեմ, ձեզ այդ մոդելի մասին չեմ ասի»։ Միայն ասաց, թե ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմի փոփոխություն դեռևս տեղի չի ունեցել. «Ենթադրում եմ, որ այո, կլինի փոփոխություն, իսկ թե ինչ եղանակով, չեմ կարող ասել»
Սույն բլոգը Հայաստանի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տեղեկատվության վերլուծության հնարավորություն ընձեռող նախագիծ է: Այն բաց է ներքին և արտաքին այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք ունեն էական նշանակություն Հայաստանի քաղաքացիների և պետության համար, ինչպես նաև ունեն քաղաքական կամ հասարակական բնույթ: Այն բաց է բոլոր անձանց համար և ուղղված է վերը նշված որևէ հարցի ըստ էության քննարկմանը, առկա թերությունների բացահայտմանը, քննադատությանը և հնարավոր լուծումների որոնմանը:
Popular Posts
-
Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: Հայր...
-
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դր...
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկ...
-
«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպի...
-
Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ...
-
Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` - Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխ...
-
2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։ Ին...
-
Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ ...
-
Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կա...
-
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտեց 6 տարվա ...
No comments:
Post a Comment