Ինչ վերաբերում է օրերս Սերժ Սարգսյանի հետ ջերմ ձեռքսեղմումին, տիկին Ծառուկյանն ասաց, որ իրենք գերազանց հարաբերություններ ունեն: Սերժ Սարգսյանի ձեռքն էլ սեղմել է, որովհետև «նախագահի աջակցությամբ արդեն կարող են հայրենական մեղրն արտահանել եվրոպական երկրներ»: «Ամեն ինչ հրաշալի է, գերազանց է: Ես նախագահի կողմից բարձր գնահատականի միշտ արժանացել եմ: Ես նախագահին շնորհակալություն հայտնեցի, որ մենք հասանք մեր նպատակին և ստացանք այն կարևորագույն փաստաթուղթը, որի հիման վրա մենք կարող ենք մեղր արտահանենք արտերկիր: Մեզ մնում է լաբորատորիան նորմալ մասնագետներով ապահովենք և մեր մեղրն իր բարձր որակով կունենա իր ուրույն տեղը Եվրոպայում: Չէ-չէ, հարաբերությունները շատ լավ են նախագահի հետ»:
Հարցրինք, թե այլևս չի՞ քննադատում Սերժ Սարգսյանին հարկերը կազինոներում վատնելու մեջ: «Ոչ, ոչ: Դա զրպարտություն է, աշխատեք նման խուլիգանական հարցեր չտալ ինձ»,- վրդովվեց տիկին Ծառուկյանն ու կախեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ լրագրողը տիկին Ծառուկյանից հետաքրքրվել էր, թե ճի՞շտ են այն կարծիքները, որ Ծառուկյանները հարկերը թաքցնում են, հետո դրանով բարեգործություն անում, տիկին Ծառուկյանը այսպիսի պատասխան էր տվել. «Շատ էլ լավ ենք անում: Եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում: Հարկ տամ, որ գնան Մոնտե Կառլոյում խաղա՞ն...»:

No comments:
Post a Comment