Popular Posts

Friday, October 25, 2013

Եվրամիությունը մտադիր է Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագիր կնքել այս տարվա նոյեմբերին, իսկ հաջորդ տարի ստորագրել այդ համաձայնագիրը Մոլդովայի և Վրաստանի հետ, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին:

«Մենք նաև պատրաստ ենք նախաձեռնել նման համաձայնագրեր Մոլդովայի և Վրաստանի հետ: Դրանք կարող են ստորագրվել հաջորդ տարվա աշնանը»,- ասել է Ռոմպեյը:

Եվրամիության և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» անդամ երկրների գագաթնաժողովում:

No comments:

Post a Comment