Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքացիություն է շնորհել մի քանի հարյուր էթնիկ վրացիների, որոնք ապրում են Թուրքիայում, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքին։
Անձնագրերն իր հայրենակիցներին Սաակաշվիլին անձամբ է հանձնել՝ այցելելով Թուրքիա։ Դիմելով նրանց՝ նա նշել է, որ չգիտի, թե Վրաստանի հաջորդ նախագահը նույն դիրքորոշումը կունենա արդյոք քաղաքացիություն շնորհելու հարցում։
Այդ պատճառով էլ մինչ իր իրավասությունների ժամկետի ավարտը պատրաստվում է քաղաքացիություն շնորհել որքան հնարավոր է մեծ թվով Թուրքիայում բնակվող վրացիների։
Ավելի վաղ Սաակաշվիլիից քաղաքացիություն էր ստացել Թուրքիայի մոտ հազար բնակիչ։
No comments:
Post a Comment