Popular Posts

Monday, October 28, 2013

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո մեր հանրապետությունում այսօրվա թանկացումները գնալով ահռելի չափերի են հասնում:
 Երեկ «Ժողովուրդ»-ը շրջայց է կատարել Երևանի մի շարք սուպերմարկետներում, խանութներում և արձանագրել որոշ ապրանքատեսակների գների բարձրացում: Օրինակ՝ հացամթերքի շուկայում արձանագրվել է 10-ից 20 դրամի բարձրացում, 20 դրամով թանկացել է կերակրի աղը, իսկ որոշ խանութներում՝ 30-ով, ինչպես նաև՝ տոմատի մածուկը, կոսմետիկ միջոցները՝ լվացքի փոշի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ, մի քանի տեսակի շամպուններ:
 Մինչդեռ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հացամթերքի և կոսմետիկ միջոցների շուկաներում վերահսկողություն չի իրականացնում, քանի որ այն համարվում է մրցակցային:

No comments:

Post a Comment