«Եթե մենք լուրջ ուսումնասիրենք պայմանագրաիրավային համակարգը, որը գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերների, նաև ՀԱՊԿ-ի հետ, կտեսնենք, որ այդ երաշխիքները կան, և դրանք հետզհետե զարգանում են»,- «168 ժամ» պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան այն հարցին, թե հիմնավոր չե՞ն այն կարծիքները, որ Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանի համար անվտանգության երաշխիքներ այդպես էլ չեն տրվում, և, որ նման հայտարարություններն իշխանությունների կողմից ընդամենն արդարացում է:
«Նոր երաշխիքներ կան, որովհետև մենք այս տարի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համաձայնագիր, պլան մշակեցինք ՌԴ-ի հետ, որը հնարավորություն Է տալիս ոչ թե պահպանել, այլ' զարգացնել համագործակցությունը, և դրանով իսկ հնարավորություն կա, որ ոչ միայն Պաշտպանության նախարարությունները, այլև՝ մեր կազմակերպություններն արդեն երկկողմ շրջանակներում կապ ունեն ու կզարգացնեն իրենց համագործակցությունը: Հետաքրքրությունները երկուստեք են, և յուրաքանչյուր երկիր ունի իր ծրագրերը, նպատակները»: Իսկ հարցին, թե Մաքսային միությանը չանդամակցելու դեպքում անվտանգության երաշխիքներ չէի՞ն տրվի Ռուսաստանի կողմից, նախարարն այսպես է պատասխանել.
«Դե, հիմա չանդամակցելով. .. բայց ինչո՞ւ չանդամակցել, եթե մենք ունեինք այնտեղ պայմաններ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը»:
No comments:
Post a Comment