Popular Posts

Wednesday, October 30, 2013

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) հաճախ փոխում է ոչ միայն քաղաքական դաշտը` ՕԵԿ-ից ՀՀԿ, այստեղից էլ` ԲՀԿ, այլեւ`  իր անշարժ գույքը:
 2011թ.տարում պատգամավորն ունեցել էր 36 մլն 571 հազար դրամ, որից 3 մլն 121 հազար դրամը աշխատավարձն էր, իսկ մնացածը` գույքի օտարումից ստացած եկամուտը:
Գրիգորի Մարգարյանը 2011-ի սկզբին իր հաշվեհամարին ունեցել էր 2 միլիարդ 136 մլն դրամ, իսկ տարեվերջին` 2 մլրդ 91 միլիոն 500 հազար, ինչպես նաեւ 815 հազար դոլար:
Պատգամավորը տարվա ընթացքում ձեռք էր բերել 7 եւ 11.4 մլն դրամ արժողության երկու հողամաս, ինչպես նաեւ 31 մլն դրամով մեկ բնակարան եւ 2 մլն դրամով ավտոտնակ: Բացի այդ՝ նա ուներ եւս 3 շենք-շինություն:
Պարզվում է՝ 2012թ. պատգամավորն իր անշարժ գույքի մի մասը վաճառել է: Դա է վկայում նրա գույքի ու եկամուտների հայտարարագիրը: 101 մլն 980 հազար 700 դրամով վաճառել է բնակարանը, իսկ 6 մլն 243 հազար 700 դրամով` ավտոտնակը:
Պատգամավորի 2012թ. եկամուտը կազմել է 111 միլիոն 348 հազար 370 դրամ, որից 3 մլն 124 հազարը աշխատավարձն է, իսկ մնացածը` գույքի օտարումից ստացած գումարը:
Մեկ տարվա ընթացքում ավելացել է ոչ միայն եկամուտները, այլեւ դրամական միջոցները` 2012թ. սկզբի 2 միլիարդ 91 մլն 500 հազար դրամից տարեվերջին հասնելով 2 միլիարդ 237 մլն 350 հազար դրամի: Նրա հաշվին անփոփոխ է մնացել 815 հազար դոլարը:
Ստացվում է՝ բնակարան գնել-վաճառելն էլ է լավ «բիզնես», որը մեծ եկամուտներ է բերում պատգամավորին:
Արտարժույթ                 2011թ.                             2012թ.
ԴրամԵկամուտԴրամԵկամուտ
Դրամ2.091.500.00036.541.0402.237.350.000111.348.370
Դոլար815.0000815.0000

No comments:

Post a Comment