Popular Posts

Saturday, October 26, 2013

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտակարգ հայտարարությամբ է հանդես եկել նախօրեին Ջավախքում «Ժողովրդավարական ուղի. Միացյալ Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի հետ ընդհարման կապակացությամբ: Նա հայտարարել է, որ երկրի կառավարության կազմում կան մարդիկ, ովքեր «կասկածելի կապեր են պահպանում թշնամու հետ»:
«Չախալյանը եկել էր կառավարող կուսակցության ակտիվիստների հետ: Այս մասին պետք է խորհեն բոլորը, և առաջին հերթին` կառավարությունը: Մեկ տարի առաջ նման տարրերը դժվար թե հանդգնեին անել դա», – ասել է Սաակաշվիլին եւ կրկին կառավարությանը մեղադրել «ռուս գործակալներին» ազատ արձակելու համար, որոնց ինքը մտադիր էր փոխանակել Ռուսաստանում գտնվող վրացի հետախույզների հետ:
Հիշեցնենք, նախօրեին Միխեիլ Սաակաշվիլիի և Վահագն Չախալյանի միջև թեժ լեզվակռիվ էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին փոխադարձ վիրավորանքներ:

No comments:

Post a Comment