Popular Posts

Thursday, October 24, 2013

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության նորանշանակ պետ Գագիկ Խաչիկյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Իրավաբան.net-ի տեղեկություններով` դատախազությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առաջիկայում նախատեսվում է Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունն ու Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը միավորել մեկ միասնական վարչության ներքո: Շրջանառվող տեղեկության համաձայն` միասնական վարչության պետ է նշանակվելու Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը: Վերջինս այդ պաշտոնում փոխարինում է Գագիկ Խաչիկյանին: Ըստ մեր տեղեկությունների` Գագիկ Խաչիկյանն, այդ ամենին տեղյակ լինելով, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: 

No comments:

Post a Comment