Popular Posts

Sunday, October 20, 2013

Ադրբեջանի վերընտրված նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 19-ին կայացած երդմնակալության արարողության ժամանակ իր ելույթում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ հակամարտության կարգավորման համար Ադրբեջանը ձգտելու է Հայաստանը մեկուսացնել տարածաշրջանային բոլոր ծրագրերից, հաղորդում է Apa.az-ը:

«Մենք պետք է առավելագույնս ձգտենք նրան, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվի ավելի ծանր վիճակում, որպեսզի դեպոպուլիացիան այնտեղ շարունակվի ավելի արագ տեմպերով: Այս կերպ մենք պետք է ապահովենք հակամարտության կարգավորման բոլոր հիմնական պայմանները»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ դրան հասնելու համար Ադրբեջանը նախկինի պես պետք է Հայաստանին մեկուսացնի տարածաշրջանային բոլոր ծրագրից:

Ըստ նրա՝ Ադրբեջանը սկսելու է ագրեսիվ դիվանագիտություն վարել Հայաստանի նկատմամբ՝ փորձելով այս կերպ նաև ճնշում գործադրել երկրի վրա: Նա նաև հայտարարել է, թե իրենց վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը ստիպված է խոստովանել, թե վախենում է «ադրբեջանական ուժեղ պետությունից»:

Իլհամ Ալիևը նաև հատուկ կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին՝ հայտարարելով, որ նրանք պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը, եթե «մտածում են իրենց ժողովրդի ապագայի և Հայաստանի անկախության պահպանման մասին»:

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ հակամարտության կարգավորումը առաջնային հարց է: Այս հարցը պետք է ամբողջությամբ լուծվի: Ցանկացած անորոշ տարբերակ կարող է ընդունվել միայն որպես ժամանակավոր տարբերակ»,- նշել է Իլհամ Ալիևը՝ վստահություն հայտնելով, որ հակամարտության ամբողջական կարգավորումը տեղի կունենա։

No comments:

Post a Comment