Օրեր առաջ, երբ հրապարակեցինք «Ձեր բարեփոխումները ֆալշ են, պարոն Գասպարյան…օրական քանի՞ էդպիսի նամակ է հանվում արխիվից…» վերտառությամբ բաց նամակը, հրապարակման մեկնաբանությունները մտածելու տեղիք տվեցին: Ի սկզբնաե մի քանի օր երկընտրանքի առաջ էինք կանգնել: Բանն այն էր, որ նամակն անստորագիր էր, կայքի ֆեյսբուքյան էջին ուղարկողը չուներ ո՛չ նկար, ո՛չ հստակ անուն ազգանուն և ո՛չ էլ այլ կոնտակտային տվյալներ կային:
Հրապարակումից օրեր անց Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունից ստացանք նամակ. «…հոդվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է իրականացվում:
… հեղինակին, կայքի խմբագրությանը կամ այդ կապակցությամբ որևէ տեղեկության տիրապետող անձանց խնդրում ենք ներկայանալ ՆԱ վարչություն կամ առավել մանրամասն նամակ ուղարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության էլեկտրոնային հասցեին»:
… հեղինակին, կայքի խմբագրությանը կամ այդ կապակցությամբ որևէ տեղեկության տիրապետող անձանց խնդրում ենք ներկայանալ ՆԱ վարչություն կամ առավել մանրամասն նամակ ուղարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության էլեկտրոնային հասցեին»:
Որոշեցինք և նույն ֆեյսբուքյան էջին նամակ ուղարկեցինք, խնդրելով առավել մանրամասն նկարագրել և ավել ինֆորմացիայի տիրապետելու դեպքում տրամադրել մեզ: Եվ ահա երեկ ստացանք շատ սպասված նամակը:
ՀՀ ոստիկանապետին
Խնդրում ենք հրապարակումն ընդունեք հայտարարություն հանցագործությունների մասին:
-Բարև Իրականում.քոմ լրատվական: Շնորհակալ եմ նախորդ նամակը հրապարակելու և հիացած արդյունքների համար:
Ասեմ, որ շատ բան է փոխվել Ձեր հրապարակումից հետո, մեզ մոտ են ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները, մեզ են միացել անգամ ծառայողներ, որոնք պարզվեց մեզ հետ են աշխատում, բայց այս 2 օրը առաջին անգամն ենք տեսնում:
Ասեմ, որ Ձեր հրապարակումից հետո, մեզ մոտ՝ Ակադեմիայում պետի գլխավորությամբ տեղի ունեցավ ,,ժողով,,: ,,Ժողովի,, ընթացքում պետը՝ Հովհաննես Վարյանը բորբոքված, վրդոհված ելույթ ունեցավ, վիրավորելով մի շարք աշխատակիցների: Նա ժողովի ընթացքում ասել է.
-Ես պռոբլեմ չունեմ, ու ընդհանրապես ոչ մի բան չունեմ, ոչ մի խանութ չունեմ: Գիտեմ ովքեր են ուզում փնովել ինձ: Գիտեմ ծառայությունից են ու 2 շաբաթում գտնելու եմ դրանց: Եվ հետո թող վերևները մտածեն, ես պռոբլեմ չունեմ, դաժե ասոբին ես եմ կանչել, ասոբիի հետ էլ խնդիր չունեմ, անցած անգամ էլ կոմպլեքսը էկավ, ինչ արավ,ոնց էկավ ընենց էլ գնաց: Իմ հիմնարկը միակ հիմնարկնա, որ ոչ թե գլխիցա հոտած, այլ պոչից, էս խոսքերը էլի եմ ասել, ու էլի եմ ասում: Մեկա գտնելու եմ ովքեր են էդ հաստատ ու հանելու եմ ռադ անեմ:
Սրանից բացի ձեզ եմ ուզում պատմել էլի բաներ կապված Վարյանի հետ:
Անցած տարի ավարտական 180 ակադեմիայից և մոտ 70 քոլեջի ուսանողներ ընդհանուր 250 ուսանող ամենքը 25,000 դրամ են հավաքել ու տվել Վարյանին: Դա կարող են հավաստել այդ 250 ուսանողները, քանի որ նրանք արդեն ավարտել ու իրենց ծառայությունն են տանում այլ բաժիններում, և կախված չեն Վարյանից ու չեն վախենա: Այդ դրամահավաքների հետևում կանգնած են Վարյանի շպիոնները Գալոյանը՝ Պռադոն քյավառցի ու Օպելի Վաչոն:
Ձեր հրապարակման հաջորդ օրը հեռակայի քննություններից բոլորը 0 են ստացել, էն դեպքում, որ համարյա բոլորից փող են վերցրած եղել: Իսկ ժողովի ժամանակ հայտարարեց, որ լավա ունենամ 6 սովորող ուսանող քան 100 չսովորող: Իմիջիայլոց կարող եք մի քաի ամիս հետո հետաքրքրվել ու կտեսնեք, որ բոլորն էլ ստացել են քննությունները, այն դեպքում, որ հիմա պատին կպցրած է, որ բոլորը ստացել են 2: Դա արել են վախից ձեր հրապարակումից վախեցած:
Ժողովի ժամանակ նաև հայտարարելա, որ բա ես վերևների համար, բա իրանք ում համար, սաղ օր իրանք են զանգում խնդրում, ընկնում ոտերս թե Վարյան սրան դիր նրան դիր, հեսա սրանից հետո կտենան: Ես իմ հարցերը վերևներում եմ լուծում, նորմալ մարկանց հետ: Մեկա ինձ հանել չեն կարա, ինչ եմ արել որ, ես հո Գնդոյանը չեմ, որ հարյուր հազար դոլորներ վերցնեմ:
Սա ժողովից հետո զանգելա Բորյա անունով մի ռուսի, ու պատմել այդ մասին:
Մի հատ կուրսի պետ կա Տարոն անունով, ինքը պիտի ավարտականներին ավարտացներ 4 կուրսի, էս տղան փողից ու պետի խուլիգան գործերից հեռու տղայա, դրան մի ամիս խաբել ասելա դու գործից ազատված ես գործի չգաս, որ իրա ջահելներց դնի կարանան փող հավաքեն: Էս տարի էլի էդ ջահելներինա դրել կուրսերի պետեր, ամեն տարի իրենք են ավարտացնում կուրսերը:
Հեռակայի ուսանողներից 70,000 փող են հավաքում ու էդ անումա պուճուր Գևորը, ու հիմա էդ Գևորը ընդգրկվածա բոլոր հանձնաժողովներում, թե ընդունելիության, թե ավարտական, որ փողերը ինքը հավաքի:
Բա աղջիկը, ըստ ոստիկանության մասին օրենքով մերձավոր ազգականը իրավունք չունի աշխատելու իրա մոտ, բայց Վարյանի աղջիկը հիմա յանմ աշխատումա մեր մոտ էն էլ գիտական բաժնում, էն էլ էն դեպքում, որ նորա ընդունվել մագիստրատուրա, չի էլ գալի գործի, էդ էլ հո Վովանա ստորագրել, որ ընդունվելա: Հա ասեմ, որ ձեր հրապարակումից հետո դաժե Արևհատնա գործի գալի նախկին դատախազի յանմ քուրը, բայց էս մի 2 ամիս էր չկար: Իսկ Չոռնին, պետի շոֆերը արդեն համազգեստով, լեյտենանտը ուսերին սաղ օր մեր մոտ քցածա, հավայ ֆռֆռումա յանմ շոֆեռը չի էլի, սաղ ձևականա:
3 հատ ուսանող ունենք ակադեմիայի 3-րդ կուրս են, Էդ նույն Չոռնիի ծանոթներն են, մեկը հարևաննա մնացածը եսիմ ովքեր, հարուստի թուլեք են, սաղ օր ակադեմիայում ուռում են, պլանքածներ են, կարաք գրեք թող գան դրանց տանեն անալիզի, գրածումս ոչ մի բան սուտ չի կարաք գրեք թող գան սաղ ստուգեն, բայց էս ասոբին դուրս չի գալի լավ չեն աշխատում, հավայ հարցնում են, դու փող վերցրել ես տվել Վարյանին, էդ ովա գժվել ասի հա, սաղ էլ ասում են չէ: Բայց, որ հեսա մտան ծառայություններ, երևի մի բան կգտնեն գոնե էդ նամակի պահը հաստատ, եթե ձևական չեն էկել էլի: Էդ նառկոշներ անուններն են Պետրոսյան Խորեն, Ավետիսյան Հարություն, Հարությունյան Գարիկ, սաղ էլ ակադեմիայի 3-րդ կուրս են, էն աստիճան պռախոդ ունեն, որ շենքի մեջ են դե պլան ծխում:
Իսկ տեղակալը Եսայանը օգտվելով էս խառը վիճակից մարդկանցա ներգրավում իրա թիմ, նյութերա հավաքում Վարյանի դեմ, որ Վարյանին հանելուց հետո ինքը նստիՎարյանի տեղը; Հա ասեմ, որ ներսի ճաշարան ու 1 հատ կաֆեն իրաննա, սաղ անօրինական ոչ հարկա տալի, ոչ տուրք, օգտագործումա մեր լույսա բանա սաղ, իսկ մի կաֆեն թիկունքի գծով տեղակալիննա: Ու էս թիկունքի տեղակալը Ասրյան Հարութը, չինական սումկեքա ծախում ուսանողներ վարա, պարտադրելով, որ առնեն 5000 դրամ, էն դեպքում, որ Մալաթիա շուկայում 1500 դրամա:
No comments:
Post a Comment