Վրաստանի նախագահական ընտրություններում «Վրացական երազանք» իշխող քաղաքական կոալիցիայի կողմից առաջադրված թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը շարժվում է դեպի Եվրոպա և երբեք չի վերադառնա ԱՊՀ-ի կազմ, այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Վրաստանի զարգացման մասին մեր վերաբերմունքը մենք հայտնել են 2008-ի հանրաքվեի ժամանակ, երբ վրաց ժողովուրդը ցանկություն է հայտնել ինտեգրվել եվրոպական և եվրոատլանտյան կառույցներին»,- ասել է Գեորգի Մարգվելաշվիլին:
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ավարտին հայտնել է, թե ցանկանում է, որ Վրաստանը վերադառնա ԱՊՀ երկրների կազմ:
Վրաստանի՝ ԱՊՀ կազմից դուրս գալու մասին երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո:
No comments:
Post a Comment