Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիում կառուցվող իր անվան նախագահական գրադարանում հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել, որի ժամանակ ասել է, որ վրացիների երիտասարդ սերունդը երբեք չի ապրի «ո՛չ Եվրասիական միությունում, ո՛չ հայկականացված արտաքին քաղաքականությամբ Վրաստանում, այլ՝ Եվրոպայում», այս մասին տեղեկացնում է Regnum-ը:
Վրաստանի նախագահը միջոցառման է եկել վրաց դիվանագետ Գելա Չարկվիանիի հետ, ում անվանել է իր ուսուցիչը և շնորհել Սբ Գեորգիի շքանշան:
Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ Չարկվիանին մեծացրել է շատ սերունդներ` ազատության, ժողովրդավարության և ազատականության ոգով այն ժամանակ, երբ դա վտանգավոր է եղել և այն երկրում, որում իրենք ստիպված են եղել ապրել: Սակայն այժմ իրենք չեն ապրի «ո՛չ Եվրասիական միությունում, ո՛չ հայկականացված արտաքին քաղաքականությամբ երկրում»:
Աղբյուրը ենթադրում է, որ «հայկականացված արտաքին քաղաքականություն» ասելով` Սաակաշվիլին, թերևս, նկատի է ունեցել Հայաստանի օրինակը՝ Մաքսային միություն մտնելու մտադրության մասին սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ նախագահի արած հայտարարությունը։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել էր, որ և Ռուսաստանի և Եվրոպայի հետ լավ հարաբերություններ պահպանող Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող է լավ օրինակ ծառայել Թբիլիսիին:
No comments:
Post a Comment