Ամերիկյան JP Morgan Chase բանկն ԱՄՆ-իիշխանություններին մոտ 13 միլիարդ դոլար կվճարի՝համաձայն պայմանավորվածության, որը ձեռք է բերվելարդարադատության նախարարության հետ, այս մասին տեղեկացնում է գրում է ИТАР-ТАСС-ը:
Դրա փոխարեն՝ կդադարեցվի հետաքննությունների միմասը, որոնք անցկացվում են այս ֆինանսականինստիտուտի նկատմամբ: ԱՄՆ-ի իշխանությունները JP Morgan Chase-ին կասկածում ենհիփոթեքային կրեդիտներով ապահովված արժեթղթերի հետ անօրինական գործողությունների մեջ:
Reuters-ի աղբյուրների տեղեկություններով՝ հետաքննությունները վերաբերում են այն դեպքերին,երբ բանկի աշխատակիցները համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ ներդրողներինվաճառում էին «խնդրահարույց» արժեթղթեր, ինչի պատճառով գնորդները խոշոր վնասներ ենկրել:
JP Morgan Chase- համաձայնվել է համագործակցել իշխանությունների հետ այդգործողություններին մասնակից մի քանի անձանց նկատմամբ հետաքննությունների շրջանակում:
Այդ պայմանավորվածությունը, այնուամենայնիվ, ամբողջովին չի ազատում բանկին մյուսմեղադրանքներով պատասխանատվությունից։
No comments:
Post a Comment