Վիլնյուսի գագաթնաժողովին Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է պատմական նախադեպ դառնալ, եթե միայն Կիևը բավարարի Եվրամիության բոլոր պահանջները: Այս մասին այսօր հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը ԵՄ գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ գագաթնաժողովի մասնակիցները կողմ են արտահայտվել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակմանը, սակայն չեն մանրամասնել դրա իրականացման համար անհրաժեշտ գործնական քայլերը: Միաժամանակ՝ եվրոպացի առաջնորդները ոչ մի կերպ չեն մեկնաբանել Ուկրաինայում անցկացվող քննարկումները Տիմոշենկոյի՝ արտասահմանում բուժման հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրամիությունը նախազգուշացրել է, որ Կիևը մինչև նեյեմբերի 18-ը պետք է լուծի «Տիմոշենկոյի հարցը», այլապես՝ համաձայնագրի ստորագրումը վտանգի կենթարկվի:
No comments:
Post a Comment