«Նոյեմբերի 5-ին լրանում է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի 6-ամյա պաշտոնավարման ժամկետը։ Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ նախագահ Սերժ Սարգսյանը հակված չէ կրկին առաջադրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը ՎՊ նախագահի պաշտոնում։ Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Սերժ Սարգսյանը սուր և հրապարակային քննադատության ենթարկեց Իշխան Զաքարյանին՝ դժգոհելով նրա ղեկավարած կառույցի կազմած հաշվետվությունում առկա որոշ եզրակացություններից։ Որ Իշխան Զաքարյանը կարող է չվերանշանակվել, հուշում է նաև այն հանգամանքը, որ իշխանական կուլիսներում արդեն տևական ժամանակ պայքար է ընթանում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնի համար։
Հավակնորդները երկուսն են. Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը և Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը` Գարիկ Մարտիրոսյան երկիծաբանի եղբայրը։
No comments:
Post a Comment