Popular Posts

Wednesday, December 7, 2011

Մարգար Օհանյանը լուծել է «պատվի հարցը»` պետբյուջե փոխանցելով 57 մլն դրամ


Թերթը գրում է, որ երեկ հայտնի դարձավ, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի վերաբերյալ քրեական գործով որպես մեղադրյալներ անցնում են եւս երեք հոգի: Նրանք են՝ Ստեփան Կարախանյան, Արա Լևոնյան եւ Սամվել Մախմուրյան: «Երեքն էլ ՃՈ նախկին աշխատակիցներ են, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Արդեն հայտնել ենք, որ ՀՔԾ-ն ավարտել է Մ. Օհանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Քննիչ Տ. Թամամյանը երեկ հայտնեց, որ առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան: Իսկ մինչ այդ գործի նյութերին է ծանոթանում Օհանյանի փաստաբան Մ. Վասակյանը, որն այսօր արդեն հանդես կգա միջնորդությամբ:  Քննիչ Տ. Թամամյանը երեկ հայտնեց, որ առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան։ Ի դեպ, Վասակյանը երեկ հայտնեց, որ օրերս Օհանյանը պետբյուջե է փոխանցել 57 միլիոն դրամ։ Փաստաբանի խոսքով, դա չի նշանակում, որ Օհանյանը իրեն մեղավոր է ճանաչում։ «Ուղղակի պատվի հարց է։ Դեպքը տեղի է ունեցել իր կողմից ղեկավարված մարմնում»,- ասաց Վասակյանը։ Ի պատասխան հարցին, թե որտեղից Մարգար Օհանյանին այդքան գումար, փաստաբանն ասաց, որ փողը հավաքել են Օհանյանի հարազատներն ու ընկերները»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը։

1 comment:

  1. 57 միլիոն որտեղից ա հավաքել, իրա աշխատավարձնա տարիներով կուտակել,

    ReplyDelete