«Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության պետ Գագիկ Ավետիսյանը մոտ ժամանակներս ազատվելու է զբաղեցրած պաշտոնից:
Բանն այն է, որ Ավետիսյանը նախկինում Մալաթիայի-Սեբաստիա համայնքի ոստիկանապետն էր և ինչ-ինչ կապեր է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբոր որդու` Վովա Գասպարյանի ասած «արտոնյալ հետախուզվողների» գործի հետ: Այսինքն` ինչ որ բանի դիմաց Ավետիսյանը զերծ է մնացել նախկին պատգամավորի ազգական Ստեփան Հակոբյանին ձերբակալելուց:
No comments:
Post a Comment