Popular Posts

Friday, December 9, 2011

Ցուցակ դեռ չկա


ՀՀԿ ընտրական ցուցակը չկա և դեկտեմբերի 9-ին չի կարող լինել. այս մասին նշեց ՀՀԿ անդամ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում՝ հիշեցնելով, որ նախորդ ընտրությունների ցուցակը կազմվել և վերջնական տեսքն է ստացել ներկայացվելուց միայն րոպեներ առաջ։ «Մինչև վերջին պահին փոփոխություններ էին կատարվում, անուններ էին ջնջվում, ավելացվում»,- ասաց նա։
Ըստ Աշոտյանի՝ ոչ այնքան կարևոր են անձերը, որքան այն կառույցը, որ նրանք ներկայացնում են։ «Մարդիկ կարևոր են,- ասաց նա,- բայց առավել կարևոր է այն շրջանակային բրենդը, որում ներկայանում են»։ Ըստ նրա՝ դեռ վաղ է քննարկել անունների հարցը։
Անդրադառնալով ԵԺԿ-ին ՀՀԿ-ի անդամակցության հարցին՝ Աշոտյանը նշեց, որ ԵԺԿ-ին անդամակցելու գործընթացը սկսվել է դեռ 3.5 տարի առաջ, և այս ընթացքում եվրոպացի գործընկերները մանրամասն ուսումնասիրել են ՀՀԿ-ի կատարած աշխատանքը, և ըստ էության, արդեն իսկ հայտնեցին իրենց վստահությունն ապագա համատեղ գործակցության առումով, և արտահայտեցին իրենց գոհունակությունն առ ՀՀԿ-ի անցած ճանապարհն ու վերջին տարիներին ծավալած գործունեությունը։ 

No comments:

Post a Comment