«ABC News»-ի թղթակից Բարբարա Ուոլթերը զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Դա նրա առաջին հարցազրույցն էր ամերիկացիներին: Այդ կապակցությամբ թղթակիցը հարցրել է, թե ինչ է ցանկանում իրենց ասել Սիրիայի նախագահը, ով ճգնաժամի սկսվելուց ի վեր հարցազրույց չի տվել ԱՄՆ լրատվամիջոցներին:
Ի պատասխան Բաշար ալ-Ասադն ասել է. «Ես ցանկանում եմ ասել այն, ինչ ասել եմ սեպտեմբերի 11-ից հետո ամերիկյան յուրաքանչյուր պատվիրակությանը, որի հետ հանդիպել եմ: Առաջին հերթին ես կարծում եմ, որ ամերիկացի ժողովուրդը, մարդիկ, պետք է ավելի շատ իմանան այն մասին, թե ինչ է կատարվում օվկիանոսից այն կողմ, երկրորդ` ես կցանկանայի, որ ամերիկյան լրատվամիջոցները ասեին միայն ճշմարտությունն աշխարհում կատարվածի մասին, իսկ Ամերիկայի վարչակազմին` մի փնտրեք աշխարհում մարիոնետներ»:
Հարցին, թե ինչպիսի՞ն է իրականությունը Սիրիայում, Ասադը տվել է խուսափողական պատասխան, ասելով. «Այն շատ բարդ է, այդ մասին խոսելը կտեւի մի քանի ժամ... այնպես որ եկեք ավելի հստակ լինենք»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ասադի մասին արած հայտարարության կապակցությամբ թղթակիցը հարցրել է. «Պարոն նախագահ, Դուք երբեւէ դրական արտահայտվե՞լ եք նախագահ Օբամայի մասին: Հիմա նախագահ Օբաման ասում է, մեջբերում եմ. «Նախագահ Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը կառավարելու համար, նա պետք է լքի իր պաշտոնը»: Ինչ կասեք նախագահ Օբամային»:
«Ես քաղաքական մեկնաբան չեմ: Ես ... ես ավելի շատ մենաբանում եմ գործողությունները, ոչ թե խոսքերը: Միաժամանակ, եթե ես ցանկանամ մտահոգվել նման մի բանի համար, ես կմտահոգվեմ Կմտահոգվեմ, թե ինչ է ցանկանում սիրիացի ժողովուրդը: Ոչ ոք Սիրիայի սահմաններից դուրս մեր քաղաքական քարտեզի մաս չի կազմում, ինչ էլ որ իրենք ասեն. «Մենք աջակցում ենք», «Մենք չենք աջակցում»: Ինձ համար լեգիտիմությունն այն է, ինչ ցանկանում է Սիրիայի ժողովուրդը: Այդ լեգիտիմությունը Սիրիայի ժողովրդի աչքերում է, որը դրել է ինձ այդ պաշտոնին, եւ դա միակ բանն է, ինչը կարող է ստիպել ինձ հեռանալ, այնպես որ ցանկացածը կարող է ունենալ իր կարծիքը, լինի դա նախագահ, պաշտոնատար անձ կամ ցանկացած քաղաքացի, ինձ համար միեւնույնն է, եթե դա մեր սահմաններից դուրս է»,- նշել է Սիրիայի նախագահը:
Պատասխանելով այն հարցին, թե նշանակություն ունի՞ հասարակության կարծիքը Սիրիայի սահմաններիս դուրս, Ասադն ասաց. «Ոչ, դա Սիրիայի գործն է»:
No comments:
Post a Comment