Popular Posts

Monday, December 12, 2011

Երեւանի քաղաքապետարանում շարունակվում են կադրային փոփոխությունները

«Քաղաքապետի գլխավոր խորհրդական Դավիթ Մելքոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է խորհրդականներից մեկը` Հրաչյա Մուրադյանը: Նշենք, որ Մելքոնյանին «ՀայՌուսգազարդից» բերել էր նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Անվերադարձ արձակուրդ է գնացել Կարապետյանի կադրերից եւս մեկը` քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը: Արձակուրդից հետո նա կվերադառնա նախկին աշխատավայր` «ՀայՌուսգազարդ»: Աշխատանքից ազատվել է նաեւ երեխաների պաշտպանության բաժնի երկարամյա պետ Սեդա Բարսեղյանը, նրան փոխարինում է Իդա Խաչատրյանը: Փոխվել է նաեւ կոմունալ տնտեսության վարչության պետը: Տիգրան Աբրահամյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Արտյոմ Աբրահամյանը»:

No comments:

Post a Comment