2007թ. սպանված «Ակօս» թերթի (հրատարակվում է Թուրքիայում) խմբագրապետ Հրանտ Դինքի եղբայրը՝ Օրհան Դինքը, CNN Türk հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում ներառված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասում է խոսքի ազատությանը և հայերին կոչ է արել այդ օրինագծի դեմ հանդես գալ։
«Այդ օրինագիծը վիրավորական է։ Կարծում եմ, որ քաղաքական գործիչներն այս ցավը չպետք է օգտագործեն ինչ–որ առիթներով։ Ես դիմում եմ մեր հայրենակիցներին, ազգականներին, ընկերներին և եղբայրներին, ինձ հետ այս ցավը կիսող բոլոր մարդկանց՝ անհրաժեշտ է այդ օրենքի դեմ հանդես գալ.... Մեր ցավն ուրիշների ձեռքում խաղալիքը մի դարձրեք»,–ասել է Օրհանը։
Դինքի եղբայրը զուգահեռներ է անցկացրել այդ օրինագծի և Թուրքիայի ՔՕ տխրահռչակ 301 հոդվածի միջև (այդ հոդվածի համաձայն՝ թուրքերի «ազգային ինքնությունը վիրավորելու» մեջ մեղադրվող անձինք մինչև 3 տարվա ազատազրկման են դատապարտվում) և նշել, որ Հրանտ Դինքը ևս ժամանակին դեմ է եղել այդ օրինագծի ընդունմանը։ «2001 և 2006 թթ. այդ օրինագիծը ևս օրակարգ մտցվեց։ Այդ ժամանակ եղբայրս՝ Հրանտ Դինքը, դեմ հանդես եկավ այդ օրինագծին»,–ասել է Օրհանը՝ հավելելով, որ Հրանտ Դինքը կենդանության օրոք հենց 301 հոդվածի հատկանիշներով է դատապարտվել, հալածվել։

Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22–ին քննարկելու է ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը։ Վերոնշյալ օրինագիծն օրեր առաջ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի Իրավական հարցերով հանձնաժողովի կողմից։
«Հուսով եմ, որ մենք կգնանք մինչև վերջ, և Ֆրանսիան կլինի մարդու իրավունքների երկիր»,–ասել էր օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնալու և 45.000 եվրո տուգանք։
2006թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագծի: Սակայն այդ օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր դրա հաստատումը Սենատի կողմից: Ֆրանսիայի Սենատը, սակայն, 2011թ. մայիսին կայացած նիստում ձայների 196 դեմ և 74 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող այդ օրինագիծը:
այս օրինագծի և Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածի միջև նմանություններ տեսնելու համար մարդ պետք է առնվազն տխմար լինի: Ակնհայտ չէ, թե Թուրքիայում ինչի համար է այդ հոդվածը կիրառվում??? Եթե այդքան նման են այդ երկու երևույթները, ապա թող կոչ անի 301 հոդվածի վերացման ուղղությամբ, ոչ թե Ցեղասպանության ճանաչմանն ուղղված կարևոր նախաձեռնությունների դեմ:
ReplyDelete