«Երկիր»-ի տեղեկությունների համաձայն` առաջիկայում պաշտոնից ազատվելու է ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է նախորդ տարվա դեկտեմբերի 17-ից` փոխարինելով պաշտպանության փոխնախարար նշանակված, այժմ` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
«ՌՈ նոր պետի պաշտոնին հավակնորդների թվում շրջանառվում են ՊՆ վերահսկիչ վարչության պետ Արմեն Սահակյանի, ԱԺ պատգամավոր Առաքել Մոսվիսյանի և ՀՀ գլխավոր դատախազության անվտանգության ապահովման վարչության պետ Հովիկ Վարդանյանի անունները:
Ըստ մեր աղբյուրի, սակայն, նշված երեքից առավել հնարավոր է Արմեն Սահակյանի թեկնածության հաստատումը»,- հավելում է «Երկիր»-ը:
No comments:
Post a Comment