Popular Posts

Monday, December 19, 2011

ժողովրդավարության առաջընթացի մասին բոլոր հայտարարություններն առնվազն ծիծաղելի են


«Ժողովրդավարության զարգացման մասին խոսք լինել կարող էր, եթե վարչախումբը գեթ մեկ անգամ ցուցադրեր քաղաքական վարքագիծ ու հասունություն, և չվիժեցներ երկխոսության գործընթացը»,- այսօր ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ էդուրադ Շարմազանովի հայտարարությանն ի պատասխան ասաց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: Հիշեցնենք, որ այսօր էդուրադ Շարմազանովն իր տարեվերջյան ամփոփ ասուլիսին ասել էր, որ մեր երկիրը ժողովրդավարության զարգացման տեսանկյունից այս տարի ունեցել է առաջընթաց, ինչի մասին, Շարմազանովի փոխանցմամբ, նույնիսկ նշել է արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ըստ Արման Մուսինյանի` երկխոսության գործընթացը միակ շանսն էր, որը թույլ կտար այսօր արձանագրել ժողովրդավարական առաջընթաց: «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սա նկատի ուներ, բայց քանի որ իշխանությունը վիժեցրեց երկխոսության գործընթացը և վերադարձավ իրեն հատուկ բռնության մեթոդներին, ապա ժողովրդավարության առաջընթացի մասին բոլոր հայտարարություններն առնվազն ծիծաղելի են»,- ասաց ՀԱԿ մամուլի քարտուղարը:

No comments:

Post a Comment