Popular Posts

Tuesday, December 13, 2011

Ինչո՞ւ ԱՄՆ-ի դեսպանատունը Սամվել Ալեքսանյանին մուտքի վիզա չի տրամադրում


ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին տարիներ շարունակ դիմում է ԱՄՆ դեսպանատուն՝ երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալու, սակայն նրան պարբերաբար մերժում են: Արդյունքում մինչ օրս նրան մուտքի վիզա չեն տալիս: Այս մասինNEWS.am-ի թղթակցին փոխանցեց ինքը` Սամվել Ալեքսանյանը:
Հարցին, թե ի՞նչ են պատճառաբանում, երբ երկիր մուտք գործելու թույլտվություն չեն տալիս, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, իրենցից հարցրեք: Ասում են չենք տալիս, ես ինչ ասեմ»:
NEWS.am-ը դիմեց նաեւ ԱՄՆ-ի դեսպանատուն: Դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թագուհի Ջահուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք արտոնագրային գործերի մասին ինֆորմացիա չեն տրամադրում: Իսկ այն հարցին, թե օրերից մի օր հնարավո՞ր է, որ Սամվել Ալեքսանյանի մուտքի վիզա տրամադրեն ավելացրեց. «Նորից պետք է ասեմ, որ սովորաբար կոնկրետ վիզայի գործերի մասին որեւէ ինֆորմացիա դուրս չի տրամադրվում, հետեւաբար որեւէ հարցի պատասխանելը շատ դժվար կլինի»:

No comments:

Post a Comment