Թերթը գրում է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մինչեւ իր ընտրությունն ունեցած ելույթում անդրադարձել էր նաեւ ԱԺ աշխատակազմի գործունեությանը` մասնավորապես աշխատակազմ-պառլամենտ հարաբերություններին: «Կարծես թե մեզ մոտ ձեւավորվել է թյուր տպավորություն, որը ոչ թե աշխատակազմն է սպասարկում պատգամավորների աշխատանքը, այլ հակառակը: Այստեղ մենք ունենք անելիքներ»,- իր ելույթում ասել էր Սամվել Նիկոյանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Նիկոյանի եւ ԱԺ աշխատակզմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի հարաբերությունները, մեղմ ասած, «բարի դրացիական» չեն, կարելի է ենթադրել, որ նրա այդ խոսքերը հենց Ղարիբջանյանին էին ուղղված եւ շուտով խորհրդարանում հերթական պաշտոնանկությունը տեղի կունենա: Չնայած Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո Գեղամ Ղարիբջանյանը հայտարարել էր, թե «ինքը մնայուն արժեք է» եւ չի պատրաստվում հեռանալ, սակայն Սամվել Նիկոյանի հետ նա, ամենայն հավանականությամբ, չի կարողանան աշխատել:
No comments:
Post a Comment