Popular Posts

Monday, December 12, 2011

Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը ի գիտություն ընդունելով՝ ԲՀԿ-ն մարտավարություն է ընտրում


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ասելով, որ ի գիտություն է ընդունում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը, և միաժամանակ լռություն պահելով՝ իր համար հատուկ մարտավարություն է ընտրում-նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: 

«Իսկ ինչպե՞ս պետք է արձագանքեր ՀԱԿ-ի առաջնորդի վերլուծությանը ԲՀԿ-ն: Տեխնոլոգիական առումով նա մարտավարական քայլ արեց: Այդ կուսակցությունը միաժամանակ, անարձագանք չթողեց Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները: Միաժամանակ, ԲՀԿ-ն պարզապես ժամանակ է ձգում: Սա էլ արձագանքի մի ձև է, և այնպես չի, որ ԲՀԿ-ն լրիվ անտարբեր մնաց քաղաքական վերլուծության հանդեպ: Այսինքն՝ քաղաքական այդ ուժը «ի գիտություն եմ ընդունել և պետք եղած ժամանակ կանդրադառնամ թեմային» տարբերակով է առաջնորդվում»,- ամփոփեց Կարեն Քոչարյանը: 

No comments:

Post a Comment