Վրաստանի հակամարտությունների կարգավորման նախկին նախարար Գեորգի Խաինդրավան այսօր խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին իր երկրի հանդեպ վարած քաղաքականության համար:
Ինչպես հաղորդում է Վզգլյադ. ռու-ի թղթակիցը Վրաստանից, նա վրացական «Նոր սերունդ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «իր պաշտոնին է մնում միայն ամերիկյան մութ ուժերի հաշվին, նրանց հաշվին, որոնք այս տարածաշրջանում հետապնդում են սեփական շահեր»:
«ԱՄՆ-ին սպասվում են լուրջ բարդություններ Իրանի հետ, Վրաստանն այս հարցում գերազանց պլացդարմ է: Վրաստանը գերազանց պլացդարմ է նաև Աֆղանստանի համար, այն տարածաշրջանի համար, որտեղ ամերիկացիներն ամենաշատ օգնության կարիքն ունեն: Վրաստանն ամերիկացիների համար միայն հետաքրքրությունների կենտրոն է»,- ասել է նա:
Նա նշել է, որ երկու երկրների միջև չի տեսնում ոչ բարեկամություն, ոչ ռազմավարական գործընկերություն, ոչ էլ վրացական հանրության հանդեպ հարգանք: «Ես ամերիկյան վարչակազմի կողմից տեսնում եմ միայն ցինիզմ և կեղծ վերաբերմունք: Մենք միս ենք համապատասխան գնով, որը վրացական իշխանությունները վաճառում են համաշխարհային քաղաքական շուկայում»,- հայտարարել է նախկին պետնախարար, այժմ ընդդիմադիր Խաինդրավան:
Հունվարի սկզբներին կլրանա ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման երեք տարին:
No comments:
Post a Comment