Popular Posts

Wednesday, December 7, 2011

ԱՄՆ - Հայաստան "համագործակցություն"


Թերթը գրում է, որ  նախընտրական գործընթացները կամաց-կամաց աշխուժանում են: «Քաղաքական դաշտը դաշինքների ու միավորումների փնտրտուքի մեջ է: Շրջանառվող լուրերի համաձայն` ԱՄՆ-ը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու արեւմտամետ-լիբերալ բլոկ։ Այս ծրագիրն իրագործողներն այդ դաշինքի մեջ ցանկանում են միավորել «Հանրապետություն», «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները։ Հիշեցնենք, որ 2007-ին, վերլուծաբանների հավաստմամբ, ԱՄՆ-ը ցանկանում էր հայոց խորհրդարանում տեսնել Արամ Զ. Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունները՝ կրկին դաշինքով։ Սակայն զարգացումներն այլ հունով ընթացան։ Այդ գործընթացին խանգարեց Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերադարձով, եւ Զավենիչը հայտնվեց նրա ճամբարում: Տեսնենք այս անգամ ո՞վ է խանգարելու»,- գրում է «Իրատես de facto»-ն:
Հետաքրքրական մի փաստ ևս. «Մեկնումից առաջ «քաղաքացիական հասարակության» անխոնջ մարտիկ տիկին Մարի Յովանովիչը հանդես կգա եւս մեկ քաղաքացիական նախաձեռնությամբ։ Թվում էր, թե «Կմարաների» ժամանակներն անցել են, եւ ֆեյսբուքային տեխնոլոգիան լրիվ բավարար է ժամանակակից ԱՄՆ-ին՝ յուր բարեպաշտ նպատակներին հասնելու համար։ Մեկնումից առաջ տիկինը Հայաստանին եւս մեկ ժառանգություն կթողնի՝ ամերիկյան շրջանավարտների կուսակցությունը, որը, ըստ լավատեղյակների, մինչեւ մայիսի 26-ը կգրանցվի»,-գրում է «Իրատես de facto»-ն։

No comments:

Post a Comment