Popular Posts

Monday, December 12, 2011

Գեներալ Մանվելի սանիկը թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել է


Թմրանյութ պահելու կասկածանքով երեկ ձերբակալվել է էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից Նորիկ Միրզախանյանը: 


«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը նրա մոտ հայտնաբերել է մոտ 7 գրամ հաշիշանման զանգված:

«Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ այս անգամ ձերբակալվածը ԲՀԿ-ական չէ: Երեկ, երբ մեկնաբանությունների կապակցությամբ զանգահարեցինք Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, վերջինս, լսելով հարցը, զայրացավ: Ու պատրվակ բռնելով ոչ աշխատանքային ժամը (նրան զանգահարել էինք 20:45)՝ հրաժարվեց պարզաբանումներ տալ: «Որ լրագրողներին դատի են տալիս, դժգոհում եք, էթիկա պետք է ունենալ, ոչ աշխատանքային ժամին չզանգահարել»-ասաց նա ու դրեց լսափողը:

Մինչդեռ ողջ աշխարհում ընդունված կարգ է, որ չինովնիկը լրագրողին պետք է հասանելի լինի 24 ժամ: Իսկ թե ինչու էր թմրամոլի ձերբակալությունն այդքան բարկացրել գեներալ Մանվելի որդի Կարեն Գրիգորյանին, մնում է ենթադրել:

«Ժողովուրդ»-ի աղբյուրներից պարզեցինք, որ Նորիկ Միրզախանյւսնը, որը հայտնի է Կարտոլ Նորո մականունով, գեներալ Մանվելի հարևանն է, համ էլ սանիկը»,- հավելում է թերթը:

No comments:

Post a Comment