TRT HABER-ի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որը նոյեմբերի 26-ին ենթարկված վիրահատության պատճառով հրաժարվել է իր ներկայիս կատարյան այցից, տեսանյութի միջոցով դիմել է Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած Քաղաքակրթությունների ալյանսի ֆորումի մասնակիցներին.
«Երկրագնդում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է լուծել Մերձավոր Արևելքի քրոնիկ խնդիրները և վերջ դնել այդ տարածաշրջանում արյունահեղությանն ու տանջանքներին։ Քանի դեռ Մերձավոր Արևելքում շարունակվում է պետական ահաբեկչությունը, քանի դեռ սաբոտաժի են ենթարկվում հաշտեցման փորձերը, քանի դեռ անմեղ երեխաների վրա ռումբեր են նետվում, քանի դեռ անմեղ մարդկանց պահում են բանտային խավարում, խաղաղության հորիզոն չի նշմարվում։ Քանի դեռ գոյություն ունեն բռնապետներ, խաղաղության ապահովումն անհնար է»։
No comments:
Post a Comment