Երեկ Կրեմլում տեղի է ունեցել Շարլ Ազնավուրի մենահամերգը: Երգիչը մի քանի օր շուտ էր ժամանել Մոսկվա: Համերգից առաջ Ազնավուրը հարցազրույցներ է ունեցել տարբեր լրագրողների հետ:
Lifeshowbiz կայքի լրագրողի հետ հարցազրույցում, Ազնավուրը խոստովանել է, որ երբեք իր երգերը չի նվիրել սիրելի էակներին, սակայն , բացառություն է եղել միայն սերը Հայաստանի նկատմամբ: Հարցազրույցի ժամանակ Ազնավուրը նշել է. «Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Ես դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով` Հայաստանի կառավարությունը զրկում է իր երկրին երիտասարդներից. նրանք հեռանում են: Եվ այս առումով հարցը դարձել է ոչ միայն քաղաքական, այլ համամարդկային: Դա պետք է շտապ լուծել»:
Համերգից անմիջապես հետո Ազնավուրը վերադառնալու է Շվեյցարիա, որտեղ բնակվում է:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Շարլ Ազնավուրը նաև հայտարարել էր, թե «Հայաստանում մաֆիա կա»:
««Հայաստանում մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում: Մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ եմ լսել: Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել: Այդպես այլեւս չի կարող շարունակվել: Ցանկանում եք անդամակցե՞լ մաֆիային: Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք: Դա ձեր երկրում մի արեք, ձեր ժողովրդի դեմ մի արեք»,-ասել էր նա:

No comments:
Post a Comment