Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առաջին անգամ ցուցադրել է հակահրթիռի փորձարկման տեսանյութը: Գերատեսչությունը իր կայքում տեղադրել է տեսանյութ, որտեղ պատկերված է հակահրթիռի մեկնարկը:
Մեկնարկը կայացել է ժամը 12:01-ին Ղազախստանի Սարի-Շագան փորձադաշտում: Փորձարկման է ենթարկվել ռուսական սպառազինության սկզբունքորեն նոր արտադրանքը, որն ունակ է աննախադեպ մեծ արագություններ զարգացնել:
Օդա-տիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Լոբովը հայտարարել է, որ հակահրթիռի փորձարկումը հաջող է անցել, այն խոցել է պայմանական թիրախը անհրաժեշտ ժամանակահատվածում:
53Т6 տիպի հրթիռը համալրում է А-135 համակարգը, որը ապահովում է Մոսկվայի հակահրթիռային պաշտպանությունը: Համակարգի նախորդ փորձարկումները իրականացվել են 2007 թվականին: Բացի 68 հատ 53Т6 հակահրթիռներից, համակարգը բաղկացած է նաև 32 հատ 51Т6 հրթիռներով և Дон-2Н ռադիոտեղորոշման կայանով:
No comments:
Post a Comment