Popular Posts

Tuesday, December 20, 2011

Եվրահանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցություններ կսկսի


ԵՄ Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի հետ անցագրային ռեժիմի և ռեադմիսիայի մեղմացման բանակցություններ սկսելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ Երևանյան պատվիրակության մամլո ծառայությունը։
Որոշումն ընդունվել է երեկ՝ Բրյուսելում կայացած ԵՄ Նախարարների խորհրդի նիստում։ Մանդատի ստացումից հետո Եվրահանձնաժողովը կարող է Հայաստանի ու Ադրբեջանի հետ տվյալ խնդրի շուրջ բանակցություններ սկսել։
«Անցագրային ռեժիմի պարզեցումը դեռ չի ապահովում Հայաստանի և Ադրբեջանի հետ մուտքի վիզաների ամբողջական վերացումը, այլ հնարավորություն է ստեղծում վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակը և վիզայի վճարը կրճատելու, ինչպես նաև որոշակի խմբի անձանց համար (լրագրողներ, մարզիկներ, գործարարներ) վիզայի ստացումը պարզեցնելու», - ասվում է հաղորդագրության մեջ:

No comments:

Post a Comment