Popular Posts

Thursday, December 1, 2011

ՀՀԿ-ն որոշեց ԱԺ նախագահի և փոխնախագահի թեկնածուներին

«Հանրապետական կուսակցությունը» գործադիր մարմնի և խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի թեկնածությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նրա տեղեկացմամբ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է հենց իր՝ Շարմազանովի թեկնածությունը։ «Քանի որ Սամվել Նիկոյանը ԱԺ փոխնախագահն էր և ԱԺ նախագահի պաշտոնում նրա առաջադրմամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնը թափուր է մնում, Սերժ Սարգսյանն առաջարկեց այդ պաշտոնում Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը։ Իսկ քանի որ Էդուարդ Շարմազանովը ԱԺ «ՀՀԿ» խմբակցության քարտուղարն է, խմբակցության քարտուղարի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրեց Գագիկ Մելիքյանի թեկնածությունը», կուսակցության ղեկավարի բոլոր առաջարկները կուսակցությունը ընդունել է միաձայն։

1 comment:

  1. Ինչ կուսակցություն ունենք է, լրիվ միաձայնա ... ավելի ճիշտ չունենք...

    ReplyDelete