«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ երեկ ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի և ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի միջև տհաճ միջադեպին: Ստեփան Սաֆարյանի խոսքով` շատերը սոցցանցերում պահանջում էին, որ «Ժառանգություն»-ը դիմի դատարան և վիրավորողին պատասխանատվության ենթարկի, ոմանք էլ հարցնում էին, թե ինչու «Ժառանգությունը» խիստ չի եղել կամ համարժեք պատասխան չի տվել: Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Առաքել Մովսիսյանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Արմեն Մարտիրոսյանի հասցեին:
«Պետք չէ, որ «Ժառանգություն»-ը ժամանակ վատնի նման երևույթների վրա` իջնելով այդ մակարդակի, բայց ասեմ, որ սրանից առաջ խնդիրներ եղել են Զարուհի Փոստանջյանի և այդ մարդու միջև: Ոչ թե հետամուտ չենք լինելու, այլ ուղղակի ես կասկածում եմ, որ նման երևույթները իրավական հետևանքներ կունենան` հաշվի առնելով դատարանների այսօրվա վիճակը և հանրապետականների կարգավիճակը, երբ նրանք պետականորեն են աջակցություն ստանում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Նրա համոզմամբ` գոնե քաղաքականորեն պիտի դատապարտվեն նման երևույթները:
«Խորհրդարանը խուլիգանանոց չէ, ահա ինչու Նիկոյանից խնդրեցի տալ պարզաբանումներ` սա խորհրդարան է և աշխատելու տե՞ղ, թե՞ ուրիշ հաստատություն»,- ասաց պատգամավորը:
պետք է անպայման դատարան դիմել ու եթե ՀՀ-ում չհասնեն օրինականության պետք է այս խայտառակությունը հասցնեն Եվրոդատարան, որ դրա նմանները հասկանան որ մենակ բերանը բացելով ու ուղեղը, եթե կա, անջատելով չի... Հանրապետականը պետք է դրան ընդհանրապես դուրս բերի իր ցուցակից ու ԱԺ-ից եթե իրեն համարում է կուսակցություն կամ քաղաքական ուժ: Հասարակությունը պետք է չների սրա նման երևույթները, երբեք, ու առաջինը պետք է չների հանրապետականին
ReplyDeleteՀամաձայն եմ, բայց նաև պետք է հասարակությունը Ժառանգությունից պահանջի, որ ավելի վճռական լինեն, իրենց ընտրել են պատգամավոր նաև որ նման երևույթները կանխեն ու պատասխանատվության կանչեն, թող միջնորդեն էթիկայի հանձնաժողով, ու երկրի նախագահին, թող պահանջեն, որ հետո կարողանան ժողովրդից ձայն պահանջեն:
ReplyDelete