Թուրքական Internet Haber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Գերմանիայում հայտարարել է, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ.
«Թուրքիան Սիրիայի նկատմամբ ունի պարզ, հստակ և սկզբունքային դիրքորոշում։ Մեր արձագանքը Սիրիայի հանդեպ ավելի է ուժեղացել և ավելի կուժեղանա հետագայում, քանի որ Սիրիայի ղեկավարությունը շարունակում է ճշնումներ բանեցնել ցուցարարների վրա՝ չնայած մեր իննամսյա ջանքերին։
Սիրիան անտեսել է Թուրքիայի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) համատեղ նախաձեռնությունը, ինչի համար էլ մեզ որևէ այլ բան չէր մնում, քան նրա նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը։ Մենք չենք կարող նայել, թե ինչպես են ամեն օր մեր աչքի առջև մարդիկ մահանում, մենք չենք կարող անտարբեր մնալ։
Ինչ վերաբերում է նրան, որ Սիրիան փակել է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ունեցած հյուպատոսությունը, ապա ավելի լավ կլիներ, եթե նա բացեր իր սրտի դռները սեփական ժողովրդի առջև։ 9 տարում 62 անգամ այցելել եմ Սիրիա և ամեն անգամ հանդիպել եմ նախագահ Ասադի հետ, որը ներկայումս սկսել է պայքարել իր ժողովրդի դեմ։ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վճռական դիրքորոշումը մնում է անփոփոխ»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Թուրքիան 9 կետից բաղկացած պատժամիջոցներ էր սահմանել Սիրիայի նկատմամբ։

No comments:
Post a Comment