ԱՄՆ գերագույն դատարանը կքննարկի, թե արդյո՞ք Կոլորադոյի բնակիչը, ով 2006 թվականին ձեռքով դիպել էր և հանդիմանել ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիին, կարող է դատի տալ հատուկ ծառայություններին՝ իրեն ձերբակալելու համար։
Վերաքննիչ դատարանը Սթիվեն Հովարդին ասել էր, որ նա կարող է շարունակել իր հայցը` պնդելով, որ իր ձերբակալությունը խոսքի ազատության իրավունքի խախտում է եղել: Միջադեպը տեղի էր ունեցել 2006 թվականին՝ Beaver Creek առևտրի կենտրոնում Չեյնիի հետ պատահական հանդիպման ժամանակ:
Հովարդը ասել էր Չեյնիին, որ ԱՄՆ վարչակազմի գործողությունները Իրաքում «զզվելի են», որին փոխնախագահը պատասխանել էր. «Շնորհակալություն»։ Այնուհետև Հովարդը բաց ձեռքով դիպել էր Չեյնիի ուսին, և հատուկ ծառայությունների աշխատակից Վիրջիլ Ռեյչլը կանգնեցրել էր նրան: Հովարդը հետագայում հերքել է, որ ձեռքով դիպել է փոխնախագահին:
Ռեյչլը և նրա ընկեր–գործակալ Դեն Դոյլը ասել են, որ ձերբակալությունը հիմնավորված էր, քանի որ իրենք լսել էին Հովարդի հեռախոսազրույցը, երբ նա ասել էր, որ պատրաստվում է փոխնախագահին հարցնել, «թե քանի երեխա է սպանել այսօր: Հովարդին ձերբակալել էին և մեղադրել ոտնձգությունների մեջ, բայց մեղադրանքները հետագայում կրճատվել էին:
ԱՄՆ վերաքննիչ դատարանն ասել է, որ գործակալները չեն խախտել Հովարդի իրավունքները՝ չհիմնավորված ձերբակալություն իրականացնելով, սակայն նրա խոսքի ազատության իրավունքի խախտում տեղի է ունեցել։
Գործակալները գերագույն դատարանին հայտնել են, որ պետք է պաշտպանված լինեն նման հայցերից, որպեսզի կարողանան պաշտպանել պետական պաշտոնյաներին:

No comments:
Post a Comment