Popular Posts

Friday, December 16, 2011

Հիմա կարող ա ուզես սև իկրայո՞վ անեն

Երեկ Վարդան Այվազյանը aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ Նոր տարին պատրաստվում է դիմավորել «սովորական»: Թե այդ սովորականի տակ մենք ինչ ենք հասկանում, պատգամավորն ինչ է հասկանում՝ նա չմանրամասնեց, գրում է թերթը։ «Առավոտ»-ի հարցին՝ ինչքա՞ն ծախս է Ձեզ համար Ամանորի տոնը՝ պատգամավորը պատասխանել է, «Էդ կնգաս գործն է, ես ինչ իմանամ։ Ես քարտս տվել եմ միանգամից իրեն, աշխատավարձիս քարտը միանգամից կնոջս եմ տվել՝ պրծել եմ, 310 հազար է, թե 205 հազար դրամ»։ Թերթի հարցին՝ մարդիկ իրենց ստացած սուղ աշխատավարձով այս տարի կարո՞ղ են Նոր տարի անել՝ նա պատասխանել է. «Ո՞ր մարդուն նկատի ունես, միջին աշխատավարձով ապրողը 110 հազար է ստանում, իսկ 110 հազար ստացողը ինքը միջին չափի Նոր տարի կարող է անել»։ Երբ շեշտեցինք խոզի բդո՞վ, պարոն Այվազյանը հեգնեց՝ «հիմա կարող ա ուզես սև իկրայո՞վ անեն»։ 

No comments:

Post a Comment