Popular Posts

Wednesday, December 7, 2011

Իր հրաժարականի մասին հարցին վարչապետը պատասխանել է կարճ


«Ոչ»,- այսպես է պատասխանել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին: Պատասխանելով հարցին խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության համատեքստում, կառավարության ղեկավարը բացառել է նման հավանականությունը:
«Ձեր երեւակայությունը սահմաններ չի ճանաչում»,- հումորով էլ վարչապետը պատասխանել է հարցին, թե արդյոք ԱԺ նոր նախագահ Սամվել Նիկոյանը կառավարությանը լոբբինգն է անելու խորհրդարանում` հաշվի առնելով գործադիր իշխանությանը քաղաքական աջակցություն հայտնելու մասին նրա հայտարարությունը:
Ըստ վարչապետի, կառավարության եւ Ազգային Ժողովի համագործակցությունը արդյունավետ է: 

No comments:

Post a Comment